Խմբագրի կողմից

Մակրոն, լսո՞ւմ ես

Մակրոն, լսո՞ւմ ես

Շատ-շատերն էին զգուշացնում, որ վերընտրվելուց հետո այլեւս հնարավոր չի լինելու Նիկոլ Փաշինյանին զսպել: Ոչ միայն Ադրբեջանին ուղղված նոր զիջումներ են իրականացվելու, այլեւ քաղաքական հետապնդումների նոր ալիք է սկսվելու, եւ «կզըցնել-սատկացնել» լեքսիկոնի նորանոր զարգացումների ենք ականատես լինելու:

Ընտրությունների օրվանից սկսած, այդ ամենի սաղմերը զգացվեցին, իսկ երեկ նա ուղղակի հայտարարեց, որ ընդդիմության ստացած ձայները բացառապես ընտրակաշառքի ու փողի արդյունքում են ստացվել, հակառակ դեպքում ընդդիմությունն «անցողիկ շեմը չէր հաղթահարի», ասաց, որ դատական համակարգը կոռումպացված է, հայտարարեց, որ ընտրակաշառքի համար մեղադրվողները մինչեւ 2031 թվականի ընտրությունների օրը «բանտում են լինելու»:

Իսկ ամենասյուռն այն է, որ մեր լրագրողի հարցին, թե արդյո՞ք ինքը նման հայտարարություններով չի գերազանցում իր լիազորությունները, չի մտնում դատական համակարգի իրավասության դաշտ եւ չի խախտում անմեղության կանխավարկածը, կարելի է ասել` ժողովրդավարական երկրին շատ «հարիր» պատասխան տվեց, մոտավորապես ասելով` լավ եմ անում, եթե պետք լինի, հրապարակում դատավարություն էլ կանեմ: Իսկ այս օրերին կառավարությունը, ՔՊ անդամները հպարտանում են եվրոպական տարբեր երկրներից ստացվող շնորհավորանքներով, որոնց մեջ կարմիր թելի նման մի միտք է անցնում` եվրոպական առաջնորդները շնորհավորում են հայ ժողովրդին` «ժողովրդավարությունն ընտրելու» համար:

Երեւի իրենց երկրներում ժողովրդավարությունն այսպես են պատկերացնում: Ասենք, եթե Մակրոնը հայտարարեր, թե ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն պետք է ունեզրկվի կամ 10 տարով բանտ նստի, նման հայտարարությունից հետո քանի՞ րոպե կշարունակեր պաշտոնավարել: Իսկ Հայաստանում, փաստորեն, դա հնարավոր է:

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image