Սպորտ

Նա վերադառնում է

Նա վերադառնում է

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի թիմի հայտացուցակում Իտալիայի Ա սերիայի առաջիկա՝ «Ռոմայի» դեմ խաղում։

Իտալական մամուլի փոխանցմամբ՝ փորձառու ֆուտբոլիստը սպասվածից արագ է վերականգնվում ազդրի վնասվածքից։ Նա վնասվածք էր ստացել նախորդ ամիս «Ատալանտայի» դեմ հանդիպման ժամանակ, որն ավարտվել էր 1:1 հաշվով։

Այդ վնասվածքի պատճառով թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն չէր կարողացել օգտվել Մխիթարյանի ծառայություններից «Ֆիորենտինայի» դեմ նախորդ տուրի արտագնա խաղում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image