Իսկապես, այս իշխանությունն ամբողջությամբ է ոչ ադեկվատ՝ մեղմ ասած: Պարզվում է, որ կառավարություն կոչված ոչ ադեվատների հավաքածուն «հանճարեղ» որոշում է կայացրել: Իրենց թվում է, թե Երևանն արդեն վերածվել է 20-րդ դարի Փարիզի (այսօրվանն աննախանձելի տեսք ունի՝ վկա ՏԳ ալիքների տեսանյութերը): Ու այդ մտածողությամբ առաջնորդվողների կարծիքով Արագածոտնի մարզի գյուղերից մայրաքաղաք հասնող հանրային տրանսպորտին «պալոժ» չէ Երևանում հայտնվելը: Այն էլ հենց իրենց կողմից արդեն բավական թանկացված տրանսպորտին: Ինչևէ, այդ ուղղությամբ Երևան եկողների համար վերջնականգառ է սահմանվել Աշտարակը: Նախկինում, Հայաստանի հյուսիսային մարզերից եկողների վերջնականգառը Հյուսիսային ավտոկայանն էր կամ Կենտրոնականը՝ Կիլիկիայում: Անհեթեթ այդ որոշմանն ի պատասխան, ըստ «Հրապարակի», 15 գյուղերի բնակիչները Կոշ գյուղի հատվածում փակել են միջպետական Երևան-Գյումրի ավտոճանապարհը:
Վստահ չեմ, որ գյուղացիներին կհաջողվի փոխել տալ աննորմալ այդ որոշումը: Ինչը, բացի «պալոժ» չլինելու խնդրից, վստահաբար, մեկ այլ ենթատեքստ էլ ունի. դա ուղևորների գրպանը թեթևացնելու «մտահոգությունն» է: Իսկ իրականում նրանց գրպանների պարունակության հաշվին տրանսպորտի հասույթների ավելացումը: Ու այստեղ մեր «խեղճ» կառավարությունը բախվում է ոչ միայն ընդդիմության, այլև շարքային քաղաքացիների կողմից դրսևորվող անհասկացության պատին: Մարդիկ չեն հասկանում, որ բյուջեի լցվելն ինքնանպատակ չէ: Որ այն այնուհետև դատարկվում է հանրօգուտ աշխատանքների կամ նմանատիպ այլ ծախսերի իրականացման ուղղությամբ: Ինչը, ինչպես «մեծարգո վարչապետն» է բողոքում, նշանակում է, որ փողը մարդկանց մի գրպանից ընդամենը հոսում է մյուս գրպանը: «Խեղճ վարչապետն», իհարկե, չի պատկերացնում, որ մարդկանց միայն մի գրպանն է ի վիճակի փող պահելու, քանի որ մնացածները ծակ են: Ու այդ ծակ գրպանները դրված գումարներն ինքնաբերաբար հոսում են դեպի իշխանավորներին բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ հատկացնելուն:
Ինչպես նաև, չմոռանամ, համայնքային ու միջհամայնքային փողոցներն ու ճանապարհներն ասֆալտապատելու ու «բորդյուրաշինության» ուղղությամբ: Հաշվի առնելով աշխատանքների անորակ լինելը, ենթադրում եմ, որ դրա մեղավորը նախկիններն են: Եթե մերժված նախկինները ժամանակին որակյալ գործ անեին, ապա նրանց մերժողներն այդ ուղղությամբ հակառակը չէին անի: Որովհետև իրենք սովորած կլինեին, որ դրանք պետք է արվեն խղճով ու որակով: Ու քանի որ այդ դասը նրանց չի մատուցվել, իրենք անում են իրենց տեսածին համապատասխան: Ինչին դրդում է նաև շատ կարևոր մի պատճառ՝ հանրային միջոցներից լրացուցիչ գումար վաստակելու անհրաժեշտություննը: Չէ՞ որ 2018-ի իշխանափոխության ժամանակ ոչ մեկը խոսք չէր տվել, որ լինելու է նվիրյալ: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ իրենք ևս պետք է ընտանիք պահեն ճիշտ այնպես, ինչպես նախկիններն էին պահում: Հետո ի՞նչ, որ նախկինները նաև դրա պատճառով մերժվեցին. իրենց մերժող դեռևս չի ծնվել:
Ինչևէ, հայտնի է, որ հանրային միջոցների հիմնական աղբյուրը հարկային վճարներն են: Որքան ինձ հայտնի է, հայաստանցիները միակը չեն, որ դժվարությամբ են բաժանվում քրտինքով (ուղիղ և փոխաբերական իմաստով) վաստակած գումարներից, որպեսզի հարկեր վճարեն: Չնայած կան նաև բացառություններ. դրանք այն գործարարներն են, որոնց կարողությունը (դոլարով) հասնում է տասնյակ ու հարյուրավոր միլիարդների: Եթե այդ մարդիկ ոչինչ չանեն էլ, դա բավարար կլինի չգիտեմ քանի հազար տարի, որպեսզի ծախսվի ժառանգների կողմից: Իսկ այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել, ասենք, փողը դուրս գա գործածությունից: Ու այդ պատճառով վերջիներս կամովին հրաժարվում են կարողության մի մասից՝ այլոց օգնություն տրամադրելու նպատակով: Բայց դրանք, կրկնվեմ, մեծ քանակ չեն կազմում: Մարդկանց մեծամասնությունը դժկամությամբ է կատարում հարկային կամ վարկային վճարումներ: Բայց Հայաստանի ղեկավարը միակն է աշխարհում, ով դրա առնչությամբ կրկեսային ներկայացում է բեմադրում այդ նպատակին բացարձակապես չհարմարեցված վայրում՝ Ազգային ժողովում: Միակն է, ով կլոունադայով զբաղվելու հետ մեկտեղ փորձում է քաղաքական կապիտալ վաստակել: Քանի որ Արևմուտքում, դեպի ուր ձգտում է վերջինիս պարտված հոգին, նույնիսկ իշխանամերձ լրատվամիջոցները ձեռ կառնեին այդ պահի ջղաձգումները: Բայց դե, ինչպես հայտնի է, մերն ուրիշ է:
Քաղաքականություն
Սրանք լրիվ են ոչ ադեկվատ
Ամենաընթերցված
Սպասումը երբեք իզուր չէ. Շուտով ամուսնանում եմ
Սննդաբան Լիլիթ Բասյանը կրկին ամուսնանում է։ Նա ֆեյսբուքյան իր էջում կիսվել է սիրելիի հետ համբույրի լ...
71 տարեկան ակադեմիկոսը ո՞նց չխելագարվի, ո՞նց ընդու...
Պատկերացրեք՝ դուք Գագիկ Ղազինյանն եք։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, ՀՀ վաստակավոր...
Ալիևի հայտարարություններից հետո ՌԴ֊ն սահմանափակե...
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») սահմանափակել է...
×
❮
❯