Հասարակություն

Գյուղում անասուն չի մնացել` նախօրեին 2 խոզ էլ են պայթել ականի վրա

Գյուղում անասուն չի մնացել` նախօրեին 2 խոզ էլ են պայթել ականի վրա

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Բարեբախտաբար տուժողներ չեն եղել: ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Այնինչ, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՀՀ ՊՆ հաղորդագրությունը` Խնածախի մշակույթի տունը թիրախավորելու մասին, ապատեղեկատվություն է:

«Հրապարակը» կապ հաստատեց Խնածախի բնակչուհու հետ, ով ասաց, որ ադրբեջանցիները ինչպես կրակում էին, այնպես էլ շարունակում են կրակել՝ դա արդեն ավանդույթ է դարձել:

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչն էլ ասաց, որ երբեմն գիշերները կրակոցներ լսում են, սակայն այնպես չի, որ շատ մտահոգիչ են այդ կրակոցները, քանի որ ինտենսիվ բնույթ չեն կրում: Իսկ Խոզնավարի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ գիշերը հեռվից եկող կրակոցներ են լսել․ «Ամենայն հավանականությամբ, հենց Խնածախի վրա կրակոցներն էլ լսել ենք: Մեր գյուղի վրա կրակոցներ չեն եղել»:

Կապ հաստատեցինք Սյունիքի մարզի Կապանի Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ:

«Իրավիճակը նույնն է, կրակոցներ չենք լսել, ոչ էլ գյուղի ուղղությամբ կրակոցներ են եղել»,-ասաց Բաղդասարյանը:

Սակայն, այս քանի օրերի ընթացքում ականի վրա գյուղացիներին պատկանող երկու խոզ է պայթել:
«Գյուղում անասուն չի մնացել, միայն մի քանի խոզ, կով ընդհանրապես չունենք, եղածը պայթեց ականների վրա»,- ասաց Խաչատուր Բաղդասարյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image