Հասարակություն

Հեծանիվը՝ դա միայն հեծանիվ չէ

Հեծանիվը՝ դա միայն հեծանիվ չէ

Կներեք, սիրելի հայրենակիցներ, բայց պիտի խնդրեմ ձեզ մի քանի րոպեով կտրվել բազմազբաղ առօրյայից: Այսպես այլևս չի կարելի: Դուք գիտեք, չէ՞, թե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի նման երկրներում ինչ արժե հեծանիվը: Լավ հեծանիվը 3 հազար դոլարից պակաս չի կարող լինել: Էլ չեմ խոսում այն հեծանիվների մասին, որոնք լրացուցիչ անվտանգային համակարգեր ունեն և որոնցով մեր վարչապետն է շրջում Նյու Յորքի, Լոնդոնի, Բեռլինի և Փարիզի փողոցներով: Կան, օրինակ, BMW մակնիշի հեծանիվներ, որոնց գինը անցնում է 10 հազար եվրոյի սահմանը: Եվ մենք մեզ հարց չե՞նք տալիս, որտեղից Փաշինյանին այդքան փող, որ մեկի տեղ երկու հեծանիվ է առնում նշածս քաղաքներում ու քշում: Գոնե դրանք հետը բերո՞ւմ է Հայաստան, թե՞ թողնում այնտեղ, որ հետո դնեն թանգարանում ու վրան գրեն՝ այս հեծանիվով Նիկոլ Փաշինյանն է շրջել Լոնդոնի փողոցներում (Հայաստանի հանրապետության վարչապետ):

Իսկ գուցե Փաշինյանն իր հեծանիվը հե՞տն է տանում: Կարծում եմ՝ սա կլիներ ամենավատ տարբերակը: Նյու Յորքում չէին ասի՞ էս «չմոն» ով ա, որ հետը հեծանիվ է բերել, մի հեծանիվ այստեղ չկա՞ր, «պռակատ» վերցներ, քշեր: Թեկուզ վարձույթով վերցնելը: Կարծում եք Նյու Յորք տեղ դա էժա՞ն է: Այնտեղ կարելի է էժան գնով «Տեսլա» վարձել և ոչ թե հեծանիվ: «Տեսլան» նստում ես ու քշում: Իսկ հեծանի՞վը՝ սպիտակեղենից բռնած պետք է նորը հագնես, արտահագուստդ պետք է համապատասխանի այդ սպորտաձևին, կոշիկներդ, հետույքիդ չափերը, փորդ պետք է ղեկին չհասնի, որպեսզի թույլ տան քշել: Եվ հետո որքանո՞վ է հարմար առանց «նավիգատորի» Լոնդոնում հեծանիվ քշելը: Մեկ էլ միամիտ հայտնվում ես Բուքինգհեմյան պալատի տարածքում՝ չփլախ, գերմանական «կասկան» գլխիդ… Մինչև բացատրես որ դու ուղտ չես, այլ Նիկոլն ես, քեզ կվռնդեն:

Ընդամենը սա էի ուզում պարզել, սիրելի հայրենակիցներ: Եթե ձեզ էլ է հետաքրքրում այս հարցը, առաջարկում եմ բոլորով մի նամակ ուղղենք Փաշինյանի աշխատակազմին և սպասենք պատասխանի: Հարցը կձևակերպենք պարզ՝ արդյո՞ք Փաշինյանը ինքնաթիռով հեծանիվ է ման տալիս, թե՞ հեծանիվը գնում է աշխարհի տարբեր մայրաքաղաքներում: Կա՞ հաշվետվություն այն մասին, թե մինչ օրս քանի թանկ հեծանիվ է գնել Փաշինյանն իր և կնոջ համար, որքան գումար է վճարել և իր եկամուտների ու ծախսերի հայտարարագրում նշե՞լ է, արդյոք, այդ գումարները:

Հ.Գ. Աշխատակազմը կարող է այս հարցերին պատասխանել գրավոր: Ամբիոնի մոտ գալու հեչ կարիք չկա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image