Այլ

Պատմական արդարությո՞ւն,  թե՞ ժամանակի կորուստ

Պատմական արդարությո՞ւն,  թե՞ ժամանակի կորուստ

Պատմական արդարությո՞ւն,  թե՞ ժամանակի կորուստ։ Turkish-Armenian Reconciliation Commission - TARC) հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը (2001թ.), որի կազմում հայկական կողմից Վան Գրիգորյանն էր` Ամերիկայի Հայկական Համագումարի նախագահը, կարճ ժամանակ անց դադարեց գոյություն ունենալ։ Հանձնաժողովականները միասնական օրակարգ չկարողացան ձեւավորել։ 

Գուցե ավելի խորքային խնդիրներ կային, բայց այս պահին նպատակահարմար չէ դրան անդրադառնալը, խնդրին այլ տեսանկյունից նայենք։

Ո՞վ չի ուզում հարեւանների հետ խաղաղ համակեցություն, նորմալ, դրացիական հարաբերություններ, բայց այդ ամենը, բոլորս էլ լավ գիտենք, որ հնարավոր է միայն փոխադարձության, փոխըմբռնման, միմյանց շահերի հետ հաշվի նստելու ճանապարհով։ Հակառակ դեպքում նորից նույնն է կրկնվելու`  անհաջող փորձեր, միակողմանի հարցեր, միակողմանի օրակարգ։

Որոշ մարդիկ այն կարծիքին են, որ եթե ազգային հարցեր բարձրացվեն հայ-թուրքական հարաբերություններում,  ապա ամեն ինչ կտապալվի, որքան զիջողականության  ռազմավարություն լինի,  այնքան առաջ կգնանք։ 

Իսկ մտածե՞լ ենք, գուցե իրական տապալումը հենց  այս անլիարժեքության բարդույթից է սկսվում։ 
Ինչ է մեզ պետք. պատմական արդարություն եւ  խաղաղ համակեցություն։
Եվ ինչպես հասնել դրան։
Սա է մեր հարցերի հարցը` ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ։
Հ.Գ.Լուսանկարում` Washington DC, Ամերկայի Հայկական Համագումարի գրասենյակ,  «ինչու տապալվեց հանձնաժողովը»  հարցիցս հետո։

Բելլա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image