Միջազգային

Ի՞նչ է կատարվում Ուկրաինայի և Բելառուսի միջև սահմանին

Ի՞նչ է կատարվում Ուկրաինայի և Բելառուսի միջև սահմանին

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Telegram-ում հայտնել է, որ Ուկրաինայի և Բելառուսի միջև սահմանին սկսվել են ուժեղացված անվտանգության ստուգումներ։

«Գերագույն գլխավոր հրամանատար, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշման համաձայն՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և զինված ուժերի այլ ստորաբաժանումներ մեր երկրի հյուսիսային շրջաններում իրականացնում են ուժեղացված անվտանգության միջոցառումների շարք», - հաղորդել է գերատեսչությունը։

Ստուգումները կանցկացվեն Չեռնիգովի, Կիևի, Ժիտոմիրի, Վոլինի և Ռովնոյի մարզերում։ Այս մարզերում հնարավոր են տեղաշարժի և երթևեկության սահմանափակումներ որոշակի քաղաքների և գյուղերի փողոցներում, ինչպես նաև քաղաքացիների և տրանսպորտային միջոցների փաստաթղթերի ստուգումներ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image