Չնայած ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամը գործում է անցած տարվա հուլիսից, սակայն հիմնադրամի կայքէջում՝ mystep.foundation.am, որոշ բաժիններ դեռեւս մշակման փուլում են։
Մասնավորապես կայքէջում նշված չէ, թե ովքեր են հոգաբարձուները, պատվավոր գործընկերները, նվիրատուները։ Կայքում նշված չէ նաեւ հիմնադրամի ծրագրերի մասին։
Կայքում լուսաբանված է հիմնականում հիմնադրամի գործունեությունը, այցերը, նշված է գործադիր տնօրենի անունը՝ Հովհաննես Ղազարյան, կենսագրությունը, մյուս աշխատակիցների մասին խոսք չկա։ Իսկ «Հայտարարություններ» բաժնում նշված է մշակութային ծրագրերի համակարգողի հաստիքի համար մրցույթ, որի գործունեությունը պետք է մեկնարկեր անցյալ տարեվերջին, դեկտեմբերի 24-ին։