Հասարակություն

Հույս ունեմ՝ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվի, ձերբակալվածներն ազատ կարձակվեն

Հույս ունեմ՝ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվի, ձերբակալվածներն ազատ կարձակվեն

«Այսօրվա դրությամբ թիվը նույնն է, 27 ձերբակալված անձ կա, որոնցից որևէ մեկին այդպես էլ սահմանված 60-ժամյա ռեժիմով մեղադրանք չի ներկայացվել, հետևաբար 72 ժամը լրանալուն պես նրանք բոլորը պետք է բաց թողնվեն, դա ժամը 3-ից 5-ը ընկած ժամանակահատվածն է այսօրվա ու վստահ եմ, որ բոլորը դրսում կհայտնվեն»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց «5 իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ, փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Անդրադառնալով ձերբակալվածների նկատմամբ ֆիզիկական բռնություններին՝ փաստաբանն ասաց․

«Մենք հայտարարել ենք, որ 27 ձերբակալվածներից 7-ի նկատմամբ կա ֆիզիկական բռնություն։ Այսինքն՝ բոլորի նկատմամբ է ֆիզիկական բռնություն եղել, բայց 7 անձինք հայտնվել էին հիվանդանոցներում, նրանց բժշկական օգնություն էր ցուցաբերվել, նրանցից շատերի նկարները համացանցում կա՝ պատռված գլուխ, դեմքին կոշիկի հետք, պատռված մարմին․․․, բոլորը ֆիքսված ու արձանագրված է, նկարներն էլ մեր կողմից համացանցում տեղադրված են»,- պատասխանեց Հարությունյանը։ Հարցրինք՝ վստահություն ունի՞, որ որևէ մեկին մեղադրանք չեն առաջադրի․

«Հույս ունեմ, որ չեն առաջադրի։ Վստահություն ունենալ չեմ կարող, քանի որ հատկապես վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանում խտրական արդարադատություն է իրականացվում, այսինքն՝ եթե ընդդիմադիր հայացքներ ունեցող անձ է, ապա հնարավոր է, որ ցանկացած ապօրինի մեղադրանք նրան առաջադրվի, իսկ իշխանամետ գորչի պարագայում ինչ աստիճանի էլ ակնհայտ, ակնառու հանցանք նա կատարած լինի, նրա նկատմամբ որևէ հետապնդում չի նախաձեռնվի»,- ասաց փաստաբանը։

Նրանից հետաքրքրվեցինք նաև՝ ոստիկանների գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ ներկայացվե՞լ են նախաքննական մարմիններ․

«Ոստիկանների գործողությունների վերաբերյալ մենք ինքներս վստահ եմ շատ հաղորդումներ կներկայացնենք առաջիկայում, բայց, նորից եմ կրկնում, մեզ մոտ խտրական արդարադատություն է իրականացվում։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր՝ նույն Աշոտ Սիմոնյանի դեպքը, երբ 30-40 կարմիրբերատավորներ դաժանաբար ծեծի են ենթարկու, և որևէ գործողություն չի արվել, ընդամենը մի ոստիկանի գործունեությունն է կասեցվել, մինչդեռ ահյս պահին մինիմում 10-20 անձ պետք է ձերբակալված և կալանավորված լինեին։ Այսինքն՝ այդ մթնոլորտը մեզ մոտ թերահավատություն է առաջացնու, թե արդյոք ներկայիս պայմաններում մենք կհասնենք հաջողության»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image