Միջազգային

Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը բջջային ինտերնետ չունեն

Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը բջջային ինտերնետ չունեն

Մոսկվայում բջջային ինտերնետի ծառայությունը դադարեցվել է։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Մոսկվայի բնակիչները բողոքում են բջջային ինտերնետի հետ կապված խնդիրներից։

Նրանք նշում են, որ նույնիսկ «սպիտակ ցուցակում» ընդգրկված կայքերը չեն աշխատում։ Այսօր վաղ առավոտյան սկսել են շրջանառվել բջջային ինտերնետի անջատումների մասին հաղորդագրություններ։

Նմանատիպ բողոքներ են ստացվում նաև Սանկտ Պետերբուրգից և այլ շրջաններից։

Detector404-ը նույնպես նկատել է տարբեր օպերատորների ինտերնետային ծառայությունների վերաբերյալ բողոքների աճ։ Ծառայության տվյալներով՝ բջջային ինտերնետի վերաբերյալ բողոքների թիվը սկսել է աճել Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ի սահմաններում։

Բջջային ինտերնետի անջատումների մասին հաղորդել են MTS-ը, T2-ը, Beeline-ը և Yota-ն։

T2-ը նմանատիպ խնդիրների է հանդիպել նաև Մոսկվայի մարզում։

Նշենք, որ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բջջային օպերատորները ծանուցումներ են ուղարկել բաժանորդներին՝ տեղեկացնելով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մայիսի 5-ից 9-ը կգործեն բջջային ինտերնետի սահմանափակումներ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image