Միջազգային

Վայրէջքի պահին օդանավը հարվածել է հոսանքի սյանը

Վայրէջքի պահին օդանավը հարվածել է հոսանքի սյանը

Միացյալ Նահանգներում, Նյու-Ջերսի նահանգի Նյուարկ-Լիբերթի միջազգային օդանավակայանում United Airlines ավիաընկերությանը պատկանող մարդատար օդանավը վայրէջքի պահին հարվածել է լույսի հենասյանը։ Օդանավը Միացյալ Նահանգներ է ժամանել Վենետիկից, եղել է Boeing 767 տեսակի։ Չնայած արտակարգ պատահարին, օդանավը կարողացել է առանց խնդիրների վայրէջքը կատարել։ Դեպքի առնչությամբ ԱՄՆ Ավիացիոն դաշնային վարչությունը սկսել է հետաքննություն։

Հայտնի է նաեւ, որ այդ արտակարգ միջադեպի ժամանակ՝ օդանավի անիվներից մեկը հարվածել է հացամթերք արտադրող տեղի փռերից մեկի բեռնատարի տանիքին։ Օդանավակայանի հարեւանությամբ կա ավտոմայրուղի, որտեղ էլ հենց տեղի է ունեցել միջադեպը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image