Քաղաքականություն

Ծառուկյանի թիմակիցները նամակ հանձնեցին Իրանի դեսպանին

Ծառուկյանի թիմակիցները նամակ հանձնեցին Իրանի դեսպանին

Կալանավորված Գագիկ Ծառուկյանի թիմակիցները բողոքի ակցիա են անցկացրել Իրանի դեսպանատան առջև՝ դիվանագիտական գերատեսչությանը կոչ անելով օգտագործել գործիքկազմը՝ «ադարության հասնելու» համար:

«Ինչու ենք Իրանի դեսպանատան առջև. ցանկություն կա անձամբ փոխանցելու ԲՀԿ-ի նամակը, որտեղ նկարագրված է ամբողջ իրավական «բեսպրեդելը», որը սանձազերծվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Մեր համար անընդունելի է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների, խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական բարեկամական հարաբերությունները»,- հայտարարեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ, Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:

Գագիկ Ծառուկյանն այսօր հերթական ուղերձն է հրապարակել մեկուսարանից․ «Վստահ եմ, որ արդարությունը վերականգնվելու է»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image