Հասարակություն

Մահացել է Զառա Արամյանը

Մահացել է Զառա Արամյանը

Քիչ առաջ տեղեկացանք, որ մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը։ 

Նա սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով երեկ տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ 

Զառա Արամյանը 55 տարեկան էր։

«Հրապարակի» խմբագրակազմը ցավակցում է ընտանիքի անդամներին և հարազատներին։

Զառա Արամյանը 1993-1996 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի՝ արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրությունում՝ որպես նորաստեղծ ռուսալեզու բաժնի ղեկավար։

1993-2002 թվականներին՝ Հայաստանի ազգային ռադիոյում աշխատելու տարիներին հեղինակել է «Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որը 1996 թվականից տեղափոխվել է հեռուստատեսություն և անվանվել «Համով զրույց»։

1996 թվականին նկարահանվել է «Մեր բակը», ապա 1998 թվականին «Մեր բակը 2» ֆիլմերում։ 2008 թվականին խաղացել է «Իրական պատմություններ» նովելում և վարել է «Ակորդ» հաղորդումը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image