UFC՝ Բացարձակ մենամարտերի առաջնության նախագահ Դեյն Վայթը ցմահ արգելել է Խառը տիպի մենամարտերի (MMA) մարզիկ Դիլոն Դենիսին այցելել UFC առաջնություններ՝ ռուս մարզիկ Իսլամ Մախաչեւի թիմի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Այս մասին Վայթն հայտնել է լրագրողներին։ Համաձայն առկա տեղեկատվության, Մախաչեւի եւ ավստրալացի Ջեք Դել Մադալենայի միջեւ՝ UFC չեմպիոնի կոչման համար մենամարտից առաջ տեղի է ունեցել բախում Դենիսի ու Մախաչեւի թիմի միջեւ։ Այն ավարտվել է ծեծկռուտքով։ Մասնակիցներին բաժանել են UFC անվտանգության աշխատակիցները։ Դեպքը տեղի է ունեցել «Մեդիսոն Սքուեր Գարդենում», որտեղ ընթանալիս է եղել մենամարտը։ «Ես նաեւ ինձ եմ համարում մեղավոր դրա համար։ Ես կարող էի դա կանխել։ Երբեք էլ դուք չեք տեսնի Դիլոն Դենիսին UFC մրցաշարերին»,- ասել է Վայթը, շեշտելով, որ կոնֆլիկտը սկսվել է այն բանի պատճառով, որ Դենիսը իր տեղում չի եղել նստած։
Մենամարտը հիշեցնենք, որ ավարտվել է Մախաչեւի հաղթանակով՝ ըստ մրցավարների միաձայն որոշման։