Քաղաքականություն

Մեկ բառ են ընդամենը գրաքննել ու դրա ձեռքը կրակն են ընկել

Մեկ բառ են ընդամենը գրաքննել ու դրա ձեռքը կրակն են ընկել

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Ֆեյսբուքի իր էջում նախօրեին գրել էր, որ դեկտեմբերի 21-ին` կիրակի օրը Հանրային ռադիոյին հարցազրույց է տվել, որը տեղադրվել է ռադիոյի յութուբյան էջում, սակայն որոշ ժամանակ անց հեռացվել է բոլոր հարթակներից: Հարցազրուցավարը լրագրող Սարգիս Հարությունյանն է, որից նախ փորձեցինք մեկնաբանություն խնդրել, թե ինչպես է ստացվել, որ իր հեղինակած հաղորդաշարի հերթական թողարկումն անհետացել է համացանցից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Զրուցել էինք Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասել էր, որ հարցազրույցն անպայման նորից կլինի իրենց պաշտոնական կայքէջում, նաև Յութուբում, ընդգծել էր, որ այն ժամանակավորապես հեռացվել է` ընդամենը մեկ բառի խմբագրման համար: Այդ մեկ բառը մոտնաժվելու է եւ նորից հեռարձակվի: Քոլոյանը համառորեն այդպես էլ չէր նշել, թե ինչ բառի մասին է խոսքը, սակայն նրա տոնից, բարկությունից կարելի էր, կարծել, թե Զուրաբյանը առնվազն սեռական հայհոյանք է հնչեցրել, ինչն այդքան զայրացրել է Ռադիոյի ղեկավարին: Լևոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խոսքն «անմեղսունակ» բառի մասին է: Հարցրինք` նայե՞լ է հարցազրույցի մոնտաժված տարբերակը, գուցե էլի՞ ինչ-որ հատվածներ կրճատել են և զրույցի միտքը աղճատել: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Անկեղծ ասած, երևի սխալվել եմ, որ դեռ չեմ նայել, սակայն մտածել եմ, որ նման ստորության չեն գնա»: Զուրաբյանին նաև հարցրինք` այս դեպքից հետո կգնա՞  կրկին Հանրային ռադիո, նա ասաց. «Կգնամ, այո, մեկ բառ են ընդամենը գրաքննել ու դրա ձեռքը կրակն են ընկել»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image