Հարցազրույց

Մեր ժողովուրդը թույլ չի տալու, որ ամեն եղած- չեղած չսրբազաններն իր առաջընթացը կանգնեցնեն

Մեր ժողովուրդը թույլ չի տալու, որ ամեն եղած- չեղած չսրբազաններն իր առաջընթացը կանգնեցնեն

Արդեն քանի օր է ՔՊ-ական մանր ու միջին քարոզիչները լծվել են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին վարկաբեկելու գործին, երեկ էլ մի ծիծաղելի սուտ էին տարածել, թե իբր Բագրատ սրբազանը որդիներ ունի, ավելին՝ այդ որդիներին ազատել է բանակում ծառայելու։ Մինչդեռ, արքեպիսկոպոսի կոչում ունեցող անձինք, ըստ եկեղեցու կանոնների, կուսակրոն են եւ որդիներ չեն կարող ունենալ:

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարցրինք, թե ինչո՞ւ են իրենց թիմակիցները, համակիրները նման կեղծ տեղեկություններ տարածում․

«Ես տեղյակ չեմ, ինչպես կարող եմ ասել՝ ասեք կամ մի ասեք։ Եթե Բագրատ սրբազանի վերաբերյալ մարդիկ ինչ-որ բան են գրել, Դուք էդ գրողներին հարցրեք, ես ոչ մի բանից տեղյակ չեմ»,- ասաց Ասլանյանը, ապա հիշեց իր դպրոցական տարիները Խորհրդային Միությունում․

«Մեր Սովետի ժամանակ մի առարկա կար, կոչվում էր «Գիտական աթեիզմ», այսինքն՝ անաստվածաբանություն։ Ես ընդհանրապես դեմ էի դրան, և քննության ժամանակ ես դասատուին հարցրի հետևյալը` ինչո՞ւ է այս առարկան։ Ասաց՝ որ ապացուցենք Աստված չկա։ Ես ասացի՝ լավ, կա՞ն մարդիկ, որոնք տեսել են Աստծուն, և ապացուցում են, որ Աստված կա, և կա՞ն մարդիկ, որոնք Աստծուն չեն տեսել ու ապացուցում են, որ Աստված չկա, երկուսն էլ սխալ են, որովհետև Աստված մարդու ներսն ա, և մարդն ուզում է հավատա, ուզում է` չհավատա։ Այսինքն՝ այն, ինչ իրենցից չի կախված, պետք չէ ասել։ Հիմա էդ նույն դեպքը․ Բագրատ սրբազանը․․․ եթե քաղաքական հարց լիներ, ես իմ դիրքորոշումը կասեի, բայց նրա վերաբերյալ ես անձնական ոչինչ չգիտեմ, և ովքեր որ ինչ լուր տարածում են, նրանցից էլ հարցրեք»,- պաատսխանեց Հակոբ Ասլանյանը։

Դիտարկմանը, որ նման լուրերը իշխանության կողմից են տարածվում, որովհետև իշխանությունը Սրբազանից եւ այս պայքարից վախենում է, քանի որ Սրբազանը մեծ հեղինակություն ունի ու կարող է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը տալ, Ասլանյանն արձագանքեց․

«Եվ Բագրատ սրբազանները, և՛ չսրբազանները, և մյուսները չեն կարող մեր պետության առաջընթացը կանգնեցնել, որովհետև այս իշխանությունը Ժողովրդինն է, և ժողովուրդը շատ լավ գիտի, թե Բագրատ սրբազանները ովքեր են, կամ ընդդիմություններն ովքեր են, ընդդիմության առաջնորդներն ովքեր են։ Եկեք իզուր տեղը ոչ հույսեր տածենք, ոչ էլ ուրիշ բան, ինչպես որ այս 3 տարվա մեջ մեկ փրկության, մեկ դիմադրության մեկ չգիտեմ ինչ զիբիլի․․․, նույնն էլ սա ա, բոլոր էն տեսակի պայքարները, որոնք մղվում են ժողովրդի դեմ, նրանք անպայմանորեն անհաջողության են մատնվելու, իսկ այն, ինչ Բագրատ սրբազան կոչեցյալն է անում, ուղղված է ՀՀ պետության ու ժողովրդի դեմ»,- պաատսխանեց ՔՊ-ականը։ 

Հարցրինք՝ ինչո՞ւ է այդ կերպ արտահայտվում․ Բագրատ սրբազանն անբիծ հոգևորական է, որին ժողովուրդը սիրում է, մեծ վաստակ ու հեղինակություն ունի։ Պարզվեց ՔՊ-ական պատգամավորը այս մտքի հետ էլ համաձայն չէ․ «Ես չեմ կարծում, որ ժողովուրդը նրան սիրում է, եթե ինքն իրեն շրջապատել է ինչ-որ մարդկանցով, և ինքը գիտի, թե իրեն սիրում են, ապա Դուք դուրս եկեք փողոց ու տեսեք, թե Բագրատ սրբազանին իսկապե՞ս սիրում են, թե՞ չեն սիրում։ Գիտեք ինչ կա, մարդ կարող է մի 100-200 հոգով իրեն շրջապատի, բոլորը գոռան, թե իրեն սիրում են, ու իրեն թվա, թե 200 հազար մարդ իրեն սիրում է։ Չէ, սիրելիներս, մենք շատ լավ գիտենք, թե ում ոնց են սիրում ու ինչքան են սիրում, թող իզուր տեղը Բագրատ սրբազանը հույսեր չտածի, Բագրատ սրբազանի կողքին ոչ ոք չի լինելու, ու նորից եմ ասում՝ մեր ժողովուրդը թույլ չի տալու, որ ամեն եղած- չեղած չսրբազանները իր առաջընթացը կանգնեցնեն»,- պաատսխանեց Ասլանյանը։ Այսինքն՝ ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյանին ավելի շա՞տ են սիրում, քան Բագրատ սրբազանի՞ն. «Ուղղակի ծիծաղելի հարց եք տալիս, հարցում արեք, կտեսնեք, թե ժողովուրդը ում է շատ սիրում` Նիկոլ Փաշինյանին մի տասնապատիկ ավելի շատ են սիրում»,- պատասխանեց Հակոբ Ասլանյանը։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image