Քաղաքականություն

Առաջատարը ՔՊ-ն է

Առաջատարը ՔՊ-ն է

Ոչ մի երկրում իշխանությունը կամ իշխանություն ձեւավորած քաղաքական ուժն ամենառադիկալ միավորը չէ, եթե, իհարկե, երկիրը ստալինյան Ռուսաստանը կամ պինոչետյան Չիլին չէ: Բոլոր նորմալ երկրներում իշխանությունից առավել ռադիկալ ուժեր կան․ կան ծայրահեղ ազգայնականներ, կան անարխիստներ, կան ֆաշիստներ ու պացիֆիստներ, կան հակասեմիտականներ ու ծայրահեղ կանաչներ: Կան հանրային շերտեր, որոնք, ինչ-որ որոշումներից դժգոհ, փողոց են դուրս գալիս եւ իրենց ճանապարհին պատահած ամեն ինչ ջարդում-փշրում, երկարաժամկետ գործադուլներ անում, ճանապարհ փակում: Նույնիսկ թմրամիջոցներ ավելի շատ օգտագործում են, հանցագործություններ ավելի շատ կատարում են ոչ թե իշխող քաղաքական ուժի կամ կառավարության ներկայացուցիչները, այլ՝ ոչ իշխանական շրջանակներին պատկանող մարդիկ: Իշխանությունը միշտ ավելի զուսպ է, ավելի օրինապահ, ավելի հավասարակշիռ ու խոհեմ, որովհետեւ նաեւ օրինակ է ծառայում ու ոճ թելադրում: Բայց դա` քաղաքակիրթ աշխարհում․ Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է տիրում: Մեր իշխանությունը, իշխանական քաղաքական ուժն ու նրա առաջնորդը երկրի ամենառադիկալ ուժն են: Այլ պետություններին հայհոյել է` առաջինն իրենք են, թշնամիներին սիրաշահել է, մեր պատմական անցյալի վերատեսություն է, մեր արժեքային համակարգի դեմ ուղղված քայլ է` իրենք են: Թվում է` պատերազմից ու այսքան կորուստներից հետո հասարակությունը պետք է ջարդուփշուր աներ, պատժեր իշխանության մեջ գտնվողներին, բայց այս հարցում էլ են իշխանավորներն առաջատար` իրենք են ծեծում, իրենք են մեքենա այրում, սպառնում ու շանտաժի ենթարկում: Հանրային հարթակներում հնչող ամենաարտառոց մտքերը, ամենասկանդալային որակումները, ամենատգեղ հայհոյանքներն էլ են իշխանությունների շուրթերից հնչում:  


 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image