Իրավունք

Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ

Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ

Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը որոշեց մերժել Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանների միջնորդությունը` նրան թողնելով կալանքի տակ։

Քննչական կոմիտեն նախորդ տարվա դեկտեմբերին դադարեցրեց բանտում գտնվող Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի դեմ վարույթներից մեկը, որը հարուցվել էր պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչի հոդվածով:

Վարդան Ղուկասյանը շարունակում է մեղադրյալ մնալ կաշառքի, փողերի լվացման և պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով: Գյումրիի քաղաքապետը պնդում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում քաղաքական պատվերով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image