Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով տիրադավների նոր գործողություններին և Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված իշխանական պատերազմին, ասում է.
«Տոնական օրերին՝ Սուրբ ծննդյան օրվանից սկսած Փաշինյանը սկսեց անել հնարավոր ամեն բան, որպեսզի մարդիկ նույնիսկ եկեղեցական տոներից շեղվեն: Պրոցեսները զարմանալի չեն, զարմանալին այն է, որ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ ներքաշվել են այս դավադրության մեջ, թեպետ նրանք չունեն ո՛չ հեղինակություն, ո՛չ հարգանք, ո՛չ էլ վստահություն, նրանք արժեք չունեցող մարդիկ են: Այս ամենի արդյունքում ոչ մի լավ բան չի կարող լինել: Փաշինյանը հրահրում է քաղաքացիական պատերազմ, ինչն իրեն բնորոշ է: Սա առաջին դեպքը չէ: Շարունակաբար համոզվելու ենք: Նա փորձում է վախեցնել ու ներշնչել, որ ուզեք-չուզեք ինձ պետք է ընտրեք: Նա մարդկանց վախեցնում է, ներշնչելով, որ չկա այլընտրանք, ներշնչում է, որ բոլորի հետ կվարվի այնպես, ինչպես վարվում է քաղբանտարկյալների հետ: Հայաստանում այժմ ոչ օրենք գոյություն ունի, ոչ սահմանաերություն: Այդ ամենը զուտ մնացել է թղթի վրա գրված, և ոչ մի կերպ չի կիրառվում: Հայաստանում տիրում է մեծ անօրինություն: Ում ուզում են, փակում են, ինչ ուզում են անում են:
Հայաստանում երբե՛ք այսքան քաղբանտարկյալ չի եղել: Շինծու գործերով մարդկանց փորձում են պատվազրկել: Եկեղեցու դեմ պատերազմում օգտագործվում են նրանք, ովքեր գայթակղություններին չեն դիմացել ո՛չ եկեղեցու ներսում, ո՛չ էլ եկեղեցուց դուրս: Արդեն համոզվում ենք, թե ովքեր են եկեղեցու ներսում անպատշաճ վարքագիծ դրսևորողները։ Կաթողիկոսի դեմ պայքարում են այնպիսի մարդիկ, ովքեր Նրանք իրենց գոյությամբ կնիք են դնում, որ Վեհափառը մաքուր է: Նրանք այն մարդիկ են, ովքեր այնպիսի գայթակղությունների են տրվել, որ չինովնիկի ձեռքին դարձել են խաղալիք, ահա թե ովքեր են նրանք»: