Այո, խելացի իշխանությունն ու խելացի ընդդիմությունը բազում հետեւություններ կանեին մարտի 30-ի ընտրությունների արդյունքներից: Իշխանությունը կհասկանար, որ անվերադարձ կորցրել է ժողովրդից ստացած մանդատը, եւ իր քաղաքականությունը, իր կերպարն այլեւս անընդունելի է մեր ժողովրդի համար, եւ դա վերաբերում է ոչ միայն արտաքին քաղաքականությանը, այլեւ՝ ներքին, որովհետեւ Սարիկ Մինասյանի ստացած 36 տոկոս քվեի հազիվ մեկ երրորդն է իշխանության, ՔՊ-ի, Նիկոլ Փաշինյանի մասնաբաժինը, որը բոլորովին բավարար չէ երկիր կառավարելու եւ ընտրված իշխանություն համարվելու համար: Նաեւ կգիտակցեր, որ մարդիկ այլեւս ալերգիա ունեն նախկիններ-ներկաներ, թալան, ասֆալտին ծեփել, մերժված քրեաօլիգարխիային նորից պադվալներ իջեցնել եւ այլ նմանատիպ հակահիգիենիկ լոզունգներից: Որ հանրային պառակտման վրա քվե կորզելու մարտավարությունը հազիվ մի 10 տոկոսի վրա է ազդում, 90 տոկոսը գիտակցել է թշնամանքի ու ատելության վնասակարությունը եւ նման թեզեր տարածող իշխանություններին պատրաստ է արխիվ ուղարկել: Ու եթե Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի նման մարդկանց են արդեն իրենց ձայնը տալիս, կնշանակի նաեւ հասկացել են, որ իշխանությունն ավելի լավ է լինի կոռումպացված, կրիմինալ, օլիգարխիկ, բայց ոչ թուրքահպատակ, անօրեն, անկարող, ապաշնորհ ու հակահայ: Այս ընտրությունները նաեւ պետք է հասանելի դարձնեին քաղաքական ողջ դաշտին, որ ճնշումների, ադմինիստրատիվ ռեսուրսի, վախի, ընտրակաշառքի, բարեկամ-հարեւանների, հեղինակությունների գործոնը եւս խիստ նվազել է: Թերեւս` հազիվ մի 10 տոկոս էլ այս գործոնն է դեր խաղում: Եվ ամենակարեւորը` եկել է անհատականությունների ժամանակը: Մարդիկ անձերի, ուժեղ անհատների հետեւից են գնում, նրանց հետ են հույս կապում:
Քաղաքականություն
Դասեր քաղենք
Ամենաընթերցված
12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21...
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։ Այս մասին հայտն...
«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը ն...
Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Թեև նախորդ տարի լ...
Որոշումը բեկանված է. Պատգամավորի թեկնածուն ազատ ար...
«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու, Գավառի գրասենյակի պատասխանատու Սասուն Բադոյանը ազատ...
×
❮
❯