Հասարակություն

Հայ վարորդները ֆուռերը «պլոմբել են»` թողել Վրաստանում, հետ եկել Հայաստան

Հայ վարորդները ֆուռերը «պլոմբել են»` թողել Վրաստանում, հետ եկել Հայաստան

«39 օր ա իմ մեքենան Վրաստանում՝ Գեզիում կանգնած ա՝ կոնյակով բարձված։ Ասում են՝ ուրիշ բեռով բեռնված ավտոներ էլ են կան, բայց հիմնականը կոնյակն ա էլի։ Ոչ մի պատճառաբանություն չեն ասում։ 4 շիշ անալիզ են վերցրել՝ շիշն էլ տվել են ինձ, ասել են՝ գնա տուն կամ սպասի, երբ կլինի։ Մենք մեր ավտոների վրա մեր համարները գրել ենք, եկել ենք, երբ թղթերը լինում են, զանգում են, ասում են՝ արի պատրաստ ա, բայց արդեն 39 օր ա ՝ ոչ մի նորություն չկա։ Ապրիլի 25-ից էնտեղ եմ եղել, իրենց անալիզի տեղը չէր աշխատում, ապրիլի 29-ին պլոմբը խփել են, ես եկել եմ տուն, սպասում եմ՝ իրենց զանգին։ Ու մենակ ես չեմ,  ես կոնտակի մեջ եմ մյուս վարորդների հետ, ոչ մեկին չեն զանգել»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Թիֆլիսում կանգնած ֆուռի վարորդներից մեկը` Հայկը, որի բեռնատարը մոտ 40 օր է Վրաստանում  է։

Ըստ վարորդի՝ վրացական կողմն իրենց որեւէ բան չի ասում, մեր զրուցակիցն ասում է՝ կոնյակում ման են գալիս, տեսնեն` «հո թեյի գույն չե՞ն տվել» ալկոհոլային խմիչքին․ «Ոչ մի բան չեն ասում, մենք էլ գնանք էնտեղ ի՞նչ անենք, վրացին մեզ ոչ մի բան չի ասում, դաժե չի էլ ասում՝ քանի օր կտեւի, ասում են՝ գնացեք մենք ձեզ կզանգենք կամ կմոտենանք։ Պատճառաբանում են՝ անալիզի ենք տանում, կարող է` չայի գույն է խառնած։ Մենք որ այնտեղ ենք եղել, 70 մեքենա կար, հիմա ավելացել է՝ հասնելով 150-ի։ Հիմա վարորդ չկա էնտեղ, վարորդը մնա ի՞նչ անի, 40 օր մնա ավտոյի մեջ ի՞նչ անի»։

Վարորդները, որոնց եկամուտը գոյանում է մեքենա վարելու ժամկետից, բեռները հասցնելուց, իրենցից անկախ պատճառներով` այժմ ճգնաժամային վիճակում են հայտնվել, չեն կարողանում ընտանիք պահել: Մեր զրուցակիցն ասում է՝ 40 օր է՝ աշխատավարձ չի ստացել։ 

Ինչ վերաբերում է հայկական կողմից՝ պետական մակարդակով խնդրի արձագանքին՝ մր զրուցակիցը նշեց․ «Իրենք սկի Հայաստանում չեն կարում հարց լուծեն, ուր մնաց Վրաստանում։ Իրենք պետք ա  գնան` էդ հարցը լուծեն վրացիքի հետ, էն էլ չեն գնում»։

Նշենք՝ «Հրապարակ»-ը գրել էր, որ տարբեր վարկածներ կան, թե ինչն է կոնյակի հետ կապված այս խնդրի պատճառը: Ըստ որոշ լուրերի` ադրբեջանական լոբբինգը կարող է նման խնդրի պատճառ դառնալ: Բայց լուրեր կան նաեւ, որ վրացիները պարտադրում են հայերին` իրենցից գնել կոնյակի սպիրտը եւ այս շանտաժը դրա համար է: Վրացական կողմն ինչ որ ներդրումներ է արել` կոնյակի սպիրտ արտադրելու համար եւ հիմա փորձում է հայերից ստանալ իր ներդրումները: Իսկ հայ կոնյակագործները հրաժարվել են վրացական սպիրտ գնել, քանի որ այն շատ թանկ է` ձեռնտու չէ այն գնելը: Պետական մակարդակով իրականացվող այս շանտաժին բնականաբար տեղյակ է նաեւ վրացական պետության կառավարությունը եւ սա խոսում է այն մասին, որ անգմ Վրաստանի իշխանությունների հետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հարաբերություններ կառուցել եւ անգամ ամենատարրական հարցերում չի կարողանում իր քաղաքացիների, երկրի հարկատու բիզնեսմենների շահերը պաշտպանել: 

Իսկ ավտոկայանին, որտեղ այսօր կանգնած են հայկական ֆուռերը կոնյակ արտադրող ընկերությունները մեկ օրվա կանգնելու համար ավելի քան 100 դոլար են վճարում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image