Փաշինյանը սիրում է իրական սեղանի շուրջ սելֆիներ անել։ Չեմ հիշում մի դեպք, երբ երկրի ղեկավարը ցուցադրի իր « բկլիկությունը »։ Ի՞նչ, մյուս ղեկավարներն ուտել չե՞ն սիրում, չե՞ն ուտում։ Իհարկե, ուտում են, բայց ամեն գործողություն չէ, որ երկրի ղեկավարը պիտի հրապարակի, որովհետև նա երկրի համար օրինակ է, ուշադրության կենտրոնում է։ Բազմաթիվ տեսարաններ կարող ենք հիշել, երբ Փաշինյանը սեղանի շուրջ է՝ չներկայացնեմ դրանց տպավորությունը։ Կան մարդիկ, որոնք դա ընդունում են որպես նորմալ երևույթ և բազմաթիվ հարձակումներ են լինում՝ մարդ ա՜ էլի, ախորժակ ունի, թող ուտի։ Որպեսզի նման մարդկանց ևս չնեղացնեմ, ասեմ, որ դա շատ փոքր բան է այն ամենի հանդեպ, ինչ այսօր կատարվում է։ Այո, ավելի լավ է լինել սեղանի շուրջ, քան ,, մենյուի մեջ,,։ Երեկ Քոչարյանը մի դիպուկ արտահայտություն արեց․ «Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իր կյանքով շարունակում է ապրել։ Երբ այս թեման ինքն իրենով ապրում է, սա նշանակում է, որ դու քո տարածքը վիճելի ես դարձնում, այլ պետություններ իրար հետ քննարկում են քո տարածքով միջանցքի ստեղծումը։ Սա այն տարբերակն է, երբ դու ոչ թե սեղանի շուրջն ես, այլ մենյուի մեջ»։ Կարծում եմ սա ուղիղ իմաստով վերաբերվում է Փաշինյանին։ Առաջ իրական սեղանի շուրջ էր՝ այսօր մենյուի մեջ է․․․ Առաջ ինքն էր պատռոտում, բաժանում լավաշը,, , այսօր ինքն իր արածն արել է և սեղանի շուրջ չէ։ Ո՞վ կարող է ասել, որ սեղանի շուրջ է։ Արհավիրքի այս պայմաններում, երբ պետության գոյության հարցեր են լուծվում, ինքը տևական ժամանակով արձակուրդ է վերցրել, թիմակիցներին հրահանգելով՝ ես իմ արածն արեցի, ձայնը տալիս եմ ձեզ․․․Այսօր, եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ նա աշխարհաքաղաքական սեղանի շուրջ չէ։ Իսկ որտե՞ղ է նա։ Փնտրեք մենյուի մեջ ու կգտնեք նրան՝ հանձինս Հայաստանի չափաբաժինների։ Հայաստանն արդեն բաժան- բաժան է արվում՝ ըստ չափաբաժինների։ Նրան ոչ ոք չի հարցնում։ Առաջներում, կենդամնին մորթում, բաժան- բաժան էին անում, յուրաքանչյուրին՝ 5 կիլոգրամ։ Հիմա մենք, ըստ իր մամլո խոսնակի՝ «Այդ բիզնես ծրագրի մեջ ենք»։ Կարճ՝ մենյուի մեջ ենք։
Այլ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯