Հասարակություն

Ինչի՞ համար ես շնորհակալություն հայտնում Ալիեւին, հազարավոր զոհերի՞. զոհվածի մայրը՝ ՀՀ նախագահին

Ինչի՞ համար ես շնորհակալություն հայտնում Ալիեւին, հազարավոր զոհերի՞. զոհվածի մայրը՝ ՀՀ նախագահին

Ինչի՞ համար ես շնորհակալություն հայտնում Ալիեւին, հազարավոր զոհերի՞. զոհվածի մայրը՝ ՀՀ նախագահին

14:33, 03.02.2026
Տարածաշրջան:Հայաստան, Արցախ, Ադրբեջան
Թեմա: Քաղաքականություն


Երևանում` նախագահական շենքի դիմաց այսօր՝ փետրվարի 3–ին, բողոքի ակցիա են անում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները և մի շարք այլ քաղաքացիներ։ Նրանք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից պահանջում են ներողություն խնդրել Դավոսում Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։

44–օրյա պատերազմում զոհված Ռոբերտ  Գևորգյանի մայրը՝ Մերի Ավագյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես լինելով հերոսի ծնող, իմանալով ակցիայի մասին, այո, շատ շնորհակալ եմ, որ ակցիան կազմակերպեցիք։ Բազմաթիվ ծնողներ կան, որոնք իրենց տանը նստած շատ մեծ ցավ են ապրում։ Մեր ցավի վրա նորից աղ լցրեցիք, չեմ կարող բառերով բացատրել ինչ ենք զգում, ամոթ ձեզ։ Դուք պետք է հասկանաք, որ բոլորդ, յուրաքանչյուրդ ապրում եք մեր որդիների կյանքի արյան գնով, դուք գողացաք մեր որդիների գարունները, իսկ դուք որևիցե մի օր եկե՞լ եք, որևէ մեկից դուռը թակե՞լ եք, որ հարցնեք, ասեք՝ ծնող ջան, ի՞նչ ես զգում, ինչի կարիք ունեք, թեպետ փառք Աստծո, ոչ մի բանի կարիք չունենք։

Մենք մեր որդիներին ենք ուզում, ինչի պետք է 40 տարեկանում մարդիկ լինեն մեծ ցավերի տեր։ Չեմ կարող բացատրել ցավս այնքան մեծ է։ Երբեմն իմ որդու նկարի հետ եմ վիճում, կռվում, ում համար։ Ես Աստծուն խնդրում եմ, որ ոչ մի ծնող էլ այս ցավը չտեսնի»։

Անդրադառնալով իշխանություններին, զոհվածի ծնողն ասաց. «Իշխանությունները բան չունեմ ասելու, իրենց մակարդակը պլինտուսից ցածր են հասցրել, ամաչում ենք, որ ասենք իրենք մեր երկրի դեմքն են։

Ինքը գնում է, Ալիևին ասում է՝ շնորհակալություն, երկու օր հետո գալիս է Եռաբլուր։ Գալիս է, որ ի՞նչ ասի։ Ասի՝ տղերք ջան ապրեք, որ ձեզ զոհեցի։ Որևէ մի պատկան մարմին եկե՞լ է հերոսի ընտանիքի դուռ բացել, իրենք բոլորի վրա թքած ունեն»։

Նշենք, որ հունվարի 20–ին Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հաջողություն կունենա, որովհետև երկու երկրներն էլ առաջ են նայում, իսկ եթե հետ նայեն ու փորձեն գտնել հակամարտության պատճառները, դա կզրկի այսօր ստեղծված հնարավորություններից։ Խաչատուրյանն իր ելույթի ընթացքում նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին դրսևորած քաղաքական կամքի համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image