Սպորտ

Լեգենդները միշտ վերածնվում են

Լեգենդները միշտ վերածնվում են

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն աջակցություն է հայտնել ամերիկացի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնին, ով բարդ փուլ է անցնում իր մարզական կարիերայում։

Վոնը ծնկի վնասվածքից հետո ծրագրում էր վերադառնալ սպորտ և մասնակցել Օլիմպիական խաղերին։ Սակայն իրավիճակը կրկին ծանրացավ․ նա կոտրեց ոտքը և ենթարկվեց հինգ վիրահատության։ Չնայած այդ դժվարություններին՝ մարզուհին շարունակում է պայքարել և չի հրաժարվում իր նպատակներից։

Ռոնալդուն հրապարակային ուղերձով դիմել է Վոնին՝ ընդգծելով նրա ուժն ու տոկունությունը։ Նա նշել է, որ Լինդսիի ներքին ուժը մեծ է այն լեռներից, որոնք նա նվաճել է իր կարիերայի ընթացքում, և կոչ է արել շարունակել պայքարը՝ հիշեցնելով, որ իսկական լեգենդները միշտ վերածնվում են։

«Շարունակիր պայքարել, լեգենդները միշտ վերածնվում եմ»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image