Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը արդեն 1 ամիս է ինչ թափուր է:Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի արդե նախկին պետ Լուսինե Մանուկյանը մարզպետարանում աշխատեց 7 ամիս, եւ ազատվեց աշխատանքից: Նրան բաժնի պետ էր նշանակել մարզպետը: Թե ինչո՞ւ են նրանց հարբերությունները լարվել, մարզպետարանում այդ մասին ոչինչ չեն խոսում:
Լուսինե Մանուկյանից հետաքրքրվեցինք, ի՞նչ գործունեություն է այժմ ծավալում, եւ ինչպիսի՞ն են իր եւ մարզպետի հարաբերությունները. «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիրն եմ ես, հիմա էլ ակտիվ գործում է: Ես մասամբ եմ ներգրավված այդ աշխատանքներում, որովհետև մի քանի կազմակերպություններում միաժամանակ PR-ի ուղղությամբ փորձագիտական ծառայություններ եմ մատուցում: Իմ՝ մարզպետարանում աշխատանքի անցնելն ու հետո այն թողնելը բնական պրոցեսներ են, արտառոց ոչինչ չեմ տեսնում, մինչ այդ, դրանից հետո և այդ ընթացքում ընդամենը զբաղվել եմ իմ սիրելի գործով: Նախապես չէի պլանավորել, որ 7 ամիս անց դուրս եմ գալու: Պարզապես սուբյեկտիվ պատճառ եմ ունեցել աշխատանքը թողնելու ու դիմում եմ ներկայացրել: Լրացուցիչ որևէ բան չեմ կարող ասել: Իսկ մարզպետի հետ նորմալ, գործնական հարաբերություններ են»,-ասաց Լուսինե Մանուկյանը:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին հարցրինք, թե ինչո՞ւ է ազատվել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, Ռոմանոս Պետրոսյանը ասաց. «Բաժնի պետը ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Քանի որ տարածքային կառավարման նոր օրենքի համաձայն նախատեսվում է նաև հավանաբար այս հաստիքի կրճատում, այն թողել ենք թափուր առայժմ»։
Մարզպետի խոսքից կարելի է ենթադրել, որ մարզպետարաններում պետք է կրճատվի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի հաստիք, եւ մարզպետը որոշել է առաջինն ի՞նքը կատարել օրենքի պահանջ:
Հասարակություն
Ի՞նչ չեն կարողացել «կիսել» մարզպետն ու բաժնի պետը
Ամենաընթերցված
12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21...
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։ Այս մասին հայտն...
«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը ն...
Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Թեև նախորդ տարի լ...
Հանուն Գյումրիի՝ Ավետիս Առաքելյանը չի վերցնի մանդա...
Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախատեսվում է նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին հանձն...
×
❮
❯