Հասարակություն

Կարո՞ղ է արդյոք Նատալյա Արզաքանցյանը դառնալ քաղաքապետ

Կարո՞ղ է արդյոք Նատալյա Արզաքանցյանը դառնալ քաղաքապետ

Երևանի սպասվելիք ընտրություններին ընդառաջ արդեն իսկ ուրվագծվում են այն հիմնական թեկնածուները, որոնք պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին ու գլխավորել ավագանու թեկնածուների ցուցակը։ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը առաջիններից մեկը՝ դեռ մեկ տարի առաջ հայտարարեց, որ ինքը պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին և գլխավորելու է ամուսնու «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակը։ Սակայն դեռևս առկախված է մնում այն հարցը, թե կարո՞ղ է արդյոք Նատալյա Ռոտենբերգը առաջադրվել եւ ընտրվել քաղաքապետ։ Բանն այն է, որ «Երևան քաղաքում տեղական ինքկառավարման» մասին օրենքի 42-րդ հոդվածի համաձայն «Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն»։ Այսինքն՝ օրենքը հստակ արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձին առաջադրվել եւ դառնալ քաղաքապետ։ Նատալիա Ռոտենբերգը ՀՀ քաղաքացիություն ստացել է 2022 թվականի հունվարի 18-ին՝ իր ծննդյան օրը և այդ մասին ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել․ «Այսօր պատմական օր է։ Այսօրվանից սկսվում է Հայաստանի պատմությունը»,- գրել էր Ռոտենբերգը։

Ի դեպ Նատալյան հայկական անձնագրում Արզաքանցյան ազգանունն է կրում, ՀՀ ընտրողների ռեգիստրում նա գրանցված է որպես Նատալյա Սերգեյի Արզաքանցյան` գրանցված է Բաբայան փողոց 2/2 հասցեում։ Մինչ այժմ, սակայն, հայտնի չէ, թե արդյոք Նատալյա Արզաքանցյանը հրաժարվե՞լ է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից։ Այս հարցին նախկինում Ռոտենբերգի մամուլի խոսնակը հրաժարվել է պատասխանել՝ ասելով, որ մեկնաբանություն չունեն, իսկ Նատալյա Արզաքանցյանն, անդրադառնալով այս թեմային, գրել է․ «Մինչ Երևանի համար պայքարելու որոշում կայացնելը, ես և իմ թիմը, բնականաբար, ծանոթացել ենք օրենսդրությանը և ապագա թեկնածուներին ներկայացվող պահանջներին։ Ուստի ամեն ինչ կարվի դրան համապատասխան, ինչի մասին հանրությունը ժամանակին կտեղեկացվի»։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք «Ուժը Հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանի հետ՝ հարցնելով, թե դեռևս ուժի՞ մեջ է կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշումը․ «Հա, բա ո՞նց չենք մասնակցելու»,- պատասխանեց նա։

Հարցին, որ բազմաթիվ քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, նույնիսկ քաղաքապետի թեկնածուներն են հայտնի, ինչպե՞ս է գնահատում իր կուսակցության շանսերը, Արզաքանցյանն արձագանքեց․ «Շանսերը պիտի ընտրություններ լինի, որ գնահատենք։ Ասեմ Ձեզ՝ մենք առաջին անգամը չէ, որ ընտրությունների ենք մասնակցելու, պետք է «օպրոսներ» էլ անենք, չէ՞։ Անպայման պիտի անկախ «օպրոսներ» պատվիրենք, տեսնենք, թե որ թեկնածուն առաջընթաց կունենա, որ թեկնածուն ավելի շատ շանս կունենա։ Մենք մեր թեկնածուներին կդնենք, հետո կտեսնենք, թե մյուս թեկնածուների համեմատ մենք քանի տոկոս ենք գրավելու, ամեն ինչ գրագետ ձևով կկազմակերպենք։ Բայց հլը որ ո՞ւր ա, դեռ չեն հայտարարել, ընտրություններ չկան, բայց մենք պատրաստվում ենք, որովհետև գիտենք, որ շուտով կլինի»,- պատասխանեց Տիգրան Արզաքանցյանը։

Նրան հարցրինք՝ տիկին Արզաքանցյա՞նն է գլխավորելու ցուցալը, նախկինում այդպես էր հայտարարվել․ «Դե դա ասել ենք, բայց պիտի մի հատ էլ տեսնենք, պիտի դեռ վարչությունը հաստատի»,- պատասխանեց կուսակցության առաջնորդը։

Նրան հարցրինք՝ Նատալյա Արզաքանցյանը արդեն հրաժարվե՞լ է ՌԴ քաղաքացիությունից, չէ՞ որ օրենքի պահանջ է, որ քաղաքապետը չի կարող երկքաղաքացի լինել․ «Ասեմ Ձեզ, դա մեր մոտ հլը որ փակ է, չենք բացում այդ չակերտները, երբ ժամանակը գա, արդեն կտեսնենք՝ ինքը կհասցնի՞ դուրս գալ, թե՞ ոչ, որովհետև պրոցեսը ճիշտն ասած, որ երկար է տևում, դա խնդիր է էլի։ Ռուսաստանում այնպես է լինում, որ 1 օրից մինչև տարի ու կես տևում է այդ պրոցեսը»,- պատասխանեց Արզաքանցյանը։ Բայց պրոցեսն արդեն սկսվե՞լ է՝ հարցրինք․

«Հիմա ես չեմ կարող դրա վերաբերյալ ինֆորմացիա տալ, դա մենք դեռ փակ ենք պահում»,- պատասխանեց Արզաքանցյանը։


 

Լրահոս

Ամենաընթերցված

ՔՊ-ի վերջին շանսը

ՔՊ-ի վերջին շանսը

Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու իրենց ադրբեջանցի գործընկերներից: Դուք տեսաք, չէ՞, թե ինչպե...

×
Gallery Image