Քաղաքականություն

Պատգամավորներն այցելել են Ռուբեն Հակոբյանին

Պատգամավորներն այցելել են Ռուբեն Հակոբյանին

Քննչական կոմիտեն քրեական հետապնդում է հարուցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի մեղադրանքով, Հ2 հեռուստատեսությամբ տված հարցազրույցի համար:

Նրան դատարանը հուլիսի 18-ի գիշերը երկու ամսով կալանավորել է: Հակոբյանին տեղափոխել են «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկ:

Հակոբյանն իր հարցազրույցում անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերին եւ հետին թվով վերլուծելով ասել` այն ժամանակ պետք է ականջից բռնեին դուրս շպրտեին, Քննչականը սա գնահատել է որպես բռնությամբ իշխանությունը զավթելու կոչ: Այսօր արդեն երեք օր է Ռ. Հակոբյանը գտնվում է ՔԿՀ-ում:

Մենք տեղեկացանք, որ այսօր առավոտյան նրան այցելել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, իսկ օրվա երկրորդ կեսին այցելել են Աղվան Վարդանյանը եւ Սեյրան Օհանյանը։

Մեր հարցին, ինչպես էր Հակոբյանի զգացողությունը, Աղվան Վարդանյանն ասաց, որ լավ էր։ Իսկ ի՞նչ ասաց իր կալանքի, քրեական գործի վերաբերյալ, ասաց, որ իրենք հետաքրքրվել են միայն Հակոբյանի որպիսությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image