Ասադը հանձնվեց, պարալիզացրեց բանակը և փախավ. բանակը չդիմադրելու հրաման ստացավ, կառավարությունը ինքնակամ իշխանությունը հանձնեց հեղաշրջում իրականացնողներին: «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Սիրիայում իշխանափոխությանը, ասաց ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:
«Իրականում սա նույնիսկ հեղաշրջում չէ, այլ կապիտուլյացիա է: Եվ այդ կապիտուլյացիային Ասադը գնում էր սկսած 2011 թվականից, այսինքն, 13 տարուց ավելի: 2011 թվականին գրեթե ամբողջական իզոլացիայից հետո նա ինչ-որ ժամանակով վերականգնեց վերահսկողությունը Սիրիայի տարածքի մեծ մասի վրա, թողնելով տարածքների կտորներ իր քաղաքական ընդդիմադիրներին, թուրքական դրածոների ամբողջական վերահսկողության տակ, Քուրդիստանի դրածոներին, ամերիկացիներին և նույնիսկ ինչ-որ առումով նաև Իսրայելին: Հիմա բոլոր նշված թշնամիները՝ ոչ միայն Ասադի թշնամիներն են, այլև Սիրիայի, նրանք ոչ միայն պահպանել են իրենց զավթած տարածքները, նաև ընդլայնել են դրանք, ինչպես օրինակ Թուրքիան և Իսրայելը: Խոսքն այն մասին է, որ Սիրիան կարող է դադարել գոյություն ունենալ որպես միասնական պետություն: Սիրիայի արդեն նախկին բանակի ռազմական ուժը կարող է ամբողջությամբ անցնել ահաբեկիչների ձեռքը և այդ պատճառով Իսրայելը շարունակում է ոչնչացնել նախկին սիրիական բանակի ծանր զինտեխնիկան և ընդլայնում է իր անվտանգության զոնայի տարածքը»,-ասաց Կոլերովը:
Դա խոսում է այն մասին, որ մինիմում Իսրայելն ու Թուրքիան չեն հավատում սիրիական կենտրոնական իշխանության վերկանգնմանը և ուզում են մաքսիմալ իրենց անվտանգությունն ապահովել Սիրիայի տարածքի հաշվին: Ռազմական ուժի ոչնչացումը, Սիրիայի ենթակառուցվածքների ոչնչացումը Իսրայելի ու մյուս ուժերի կողմից, խոսում է այն մասին, որ հեղաշրջում իրականացնողները, ովքեր իշխանության են եկել, նախ չեն ներկայացնում ինչ-որ ամբողջական սուվերեն, անկախ ուժ։ Դա նկատել են դիտորդները, երբ հայտնվեցին այդ ապստամբների առաջին լուսանկարներն ու տեսանյութերը՝ նոր արևմտյան տեխնիկա և այլն:
«Ինքս նկատել եմ, որ մեքենաների ղեկին, որոնցով տեղափոխվում են նախկին ապստամբները, նստած են եվրոպական արտաքինով տղամարդիկ: հասկանալի է, որ այդ տղամարդիկ երիտասարդներ չեն, նրանք արդեն թոշակի անցած զինվորականներ են, բարեկեցիկ արևմտյան կենսակերպով ապրած, որոշել են թոշակի համար հավելյալ գումար աշխատել՝ կապուտաչյա, սպիտակահեր թոշակի անցած գնդապետներ: Դա Պոլիշինելի գաղտնիքն է, հասկանալի է, որ Ասադի դեմ գործող այս ապստամբները գործել են ու գործում են Արևմուտքի, Թուրքիայի հովանավորությամբ այն ուժերի դեմ պայքարով, որոնք օգտվել են ու օգտվում են Իրանի աջալցությունից, օրինակ: Ասադը մնաց մենակ և ուղղակի լքեց իր երկիրը՝ գրեթե առանց դիմադրության: Իսրայելի կողմից Սիրիայի ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը չի դիպչում նավթի վերամշակման կետերին, որոնցից սնվում է ԱՄՆ-ը: Սա նույնպես Պոլիշինելի գաղտնիքն է բացահայտ, ոչ ոք դա չի թաքցնում»,-ասաց ռուս քաղաքագետը:
Կոլերովը նշեց, որ այս զարգացումների ֆոնին նորից սկսել է շրջանառվել այն «ապուշ» տեսակետը, թե իբր Սիրիան ծառայելու է որպես տրանզիտային տարածք՝ գազի տրանզիտը Պարսից ծոցից կազմակերպելու համար:
«Պետք է Ձեզ անկեղծ ասեմ, դա ապուշ թեորիա է, որովհետև այն հակասում է այնպիսի ռազմական գաղտնիքին, ինչպիսին գլոբուսն է: Այդ բոլոր կոնսպիրոլոգները կյանքում երբեք գլոբուս չեն տեսել, եթե նրանք գոնե մեկ անգամ գլոբուս տեսած լինեին, նրանք կիմանային, որ Պարսից ծոցից գազի տրանզիտը կազմակերպելու համար բացարձակապես չի պահանջվում Սիրիայի տարածքով տրանզիտ ունենալ, դրա համար բավական է Իրաքով և Թուրքիայով տրանզիտը: Այսինքն, դրանք կաբինետային ժիլետներ են, որոնք չգիտեն, թե էլ ինչպես գտնեն ինչ-որ դավադրություն: Իսկ իրականությունն այս իրավիճակի շուրջ ավելի վատն է՝ Սիրիան մեռել է որպես պետություն: Եվ մենք Ձեզ հետ վերջերս խոսում էին բազմազգ Սիրիայի մասին, որտեղ կան և ալավիտներ, և հայեր, և այլն, ես կարող եմ միայն կրկնել՝ այդպիսի Սիրիա այլևս չի լինելու, այն մեռել է»,-շեշտեց Կոլերովը:
Ռուս քաղաքագետը ասաց, որ նրանք ստիպված են լինելու հեռանալ Սիրիայից, որովհետև ազգային փոքրամասնությունները նույն Լիբանանում և այլուր, դառնում են այսպիսի հեղաշրջումների առաջին զոհերը, որովհետև ազգային փոքրամասնություններն ապրում են այնտեղ, որտեղ քաղաքական ռեժիմն ավելի բարդ է, պակաս ռադիկալ է, ավելի կոմպրոմիսային է, իսկ Սիրիայի սպասվում է ամենաքիչը իրարանցումների, ամենաքիչը պատերազմ՝ բոլորը բոլորի դեմ, առանց դատ ու դատաստանի գնդակահարություններ, ունեցվածքի ու սեփականության բռնազավթում, ենթկառուցվածքների ոչնչացում, աղքատություն, սով, մասսայական սպանություններ՝ դա ամենաքիչը, կարծում է Մոդեստ Կոլերովը:
Այլ
Սիրիային սպասվում է սով, մասսայական սպանություններ, ունեցվածքի բռնազավթում. Մոդեստ Կոլերով
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯