Հասարակություն

Հայաստանյան անցուդարձ (լրագրային շանսոն)

Հայաստանյան անցուդարձ (լրագրային շանսոն)

Ըստ օդագնացության անվտանգության ադրբեջանական ծառայության տեղեկությունների, Երևան-Բաքու չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է արտաքին միջամտության հետևանքով: Ինքնաթիռի կործանման վայր ժամանած հայ մասնագետները հաստատել են տեղեկությունը և ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ մեղավորին հայտնաբերելու ուղղությամբ: Քիչ անց հայկական N զորամասի հրամանատարի կաբինետ է բերման ենթարկվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Շմավոնը և խոստովանական ցուցմունք տվել, որ ինքն է խփել ինքնաթիռը:
Հարցին՝ բա խի՞ ես խփել, շարքային Շմավոնը պատասխանել է.
-Ալեն Սիմոնյանի հրամանն եմ կատարել:
-Հա, բայց Ալենն ասել էր՝ եթե ես մեջը լինեմ…
-Դե ինքնաթիռ էր՝ խփեցի, ի՞նչ եք կպել՝ Ալենը մեջն էր, մեջը չէր…
***
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել է՝ աշխարհն այսօր այնքան արագ է փոփոխվում, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանն էլ մտափոխվի և ուրիշ հայտարարություններ անի: Լրագրողների ճշտող հարցին՝ չլինի՞ որոշել եք ԵՄ չգնալ և Երևանում մեծ շուքով դիմավորել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Ալեն սիմոնյանը պատասխանել է.
-Չէ, չէ, վաբշե տը ես Ղազախստան եմ գնամ, և Մատվիենկոն էլ այդ պատճառով է մի քանի օր ուշ գալու Երևան:
***
Գյումրիում անցկացված սոցհարցումների համաձայն այնտեղ կայանալիք ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսն ունի Լևոն Բարսեղյանի գլխավորած «Եվրատաշիգը»՝  97 տոկոս: Երկրորդ և երրորդ տեղում են Նիկոլի Սարի գը և Հովիկ Աղազարյանի Ծյոմի գը (համապատասխանաբար՝ 2 և 1 տոկոս): Այս երեք ուժերն էլ իրար մեջ կորոշեն Գյումրու պատմության մեջ ամենաշատ քֆուր-քյաֆարի արժանացած քաղաքապետին:
***
Հայաստանի Կոմունիստական կուսակցության ցուցակով Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանին գյումրեցիներն ընդունել են մեծ ցնծությամբ և «Վար-դան, զորավար» բացականչություններով: «Նախ՝ ոչ թե զորավար, այլ վարչապետ: Եվ ապա՝ ոչ թե Վարդան, այլ ընկեր Ղուկասյան»,- աջակիցներին ուղղել է քաղաքայան գործիչը: 
***
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է ЛенАЗ ինքնաթիռաշինական գործարանի բացման- փակման հանդիսավոր արարողությանը: Հաջորդ այցը կլինի Բյուրական՝ բացել-փակելու «Բյուրաստղ» սերնդի տիեզերանավերի արտադրության առաջին հոսքագիծը:
***
Երևանի թիվ 11 երթուղու ավտոբուսի վարորդը ցուցմունք է տվել իր դեմ հարուցված գործի շրջանակներում: 
Քննիչ- Քաղաքացի վարորդ, դու գիտեի՞ր, որ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը նստելու է քո ավտոբուսը:
Վարորդ- Ոչ: Ինձ ասել էին, որ քաղաքացի Փաշինյանն իջնելու է իմ ավտոբուսից:
Եվ վերջում՝
Կորել է իրական Հայաստանի կլոր կնիքը՝ Նիկոլ Փաշինյանի նկարով:
Համարել անվավեր:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image