Գյումրու ընտրությունների հանգուցալուծմանը սպասող հանրության մի մասը երեկ թեթեւացած շունչ քաշեց, մյուս մասը` հուսահատություն ապրեց: Նրանք, ովքեր ակնկալում էին, որ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցած ընդդիմադիրները կմիանան եւ քաղաքը կվերցնեն ՔՊ-ից, մեծ ոգեւորություն էին ապրում` եղավ մի բան, որը կարող է այս իշխանությունների վերջի սկիզբը դնել եւ հող ստեղծել ողջ երկրով մեկ նրանց պարտության ու հեռանալու համար: Իսկ իշխանության ներկայացուցիչներն ու նրանց հարող ուժերը մեծ ֆրուստրացիա ապրեցին, քանի որ Մարտուն Գրիգորյանի հնգօրյա լռությունը եւ ընդդիմության համախմբման ուշացումը նրանց հույսեր էին ներշնչել, որ այդ համախմբումը չի կայանալու, եւ իրենք կարողանալու են իշխանական լծակների գործադրմամբ կամ մի հերթական մանիպուլյացիայով` վերցնել իշխանությունը Գյումրիում, ինչպես արել էին Ալավերդիում ու Վանաձորում, ինչպես արել էին Գյումրիում` մեծամասնություն ստացած Բալասանյան դաշինքի հետ նախ կոալիցիա կազմելով, ապա նրանց տեռորի ենթարկելով եւ իշխանությունն ամիսներ առաջ նրանցից խլելով: Ի դեպ, Փաշինյանի «գրանդիոզ» ծրագիրը, որ Գյումրիում գնանք արտահերթ ընտրության եւ հող պատրաստենք, որ 2026-ին Գյումրին մեզ ձայն տա, այլ ոչ թե 3 տարի Գյումրիում իշխող Բալասանյաններին կամ նրանց ուղղորդմամբ` որեւէ այլ ուժի, լիակատար ձախողում ապրեց: Միշտ չէ, որ կարելի է ինտրիգային, անօրինական, հակաժողովրդավարական պլաններ կազմել եւ դրանք հասցնել հաղթական ավարտի: Ինչպես ասում են` պապն ամեն անգամ գաթա չի ուտում... երբեմն էլ այդ գաթան տատին է բաժին հասնում: Վերջապես` երկիրն աղետի հասցրած եւ շարունակ կրակի հետ խաղացող իշխանությունների հաղթարշավը մի տեղ պետք է կանգներ, եւ դրա առաջին կանգառը Գյումրին էր:
Քաղաքականություն
Առաջին կանգառը՝ Գյումրի
Ամենաընթերցված
12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21...
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։ Այս մասին հայտն...
«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը ն...
Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Թեև նախորդ տարի լ...
Որոշումը բեկանված է. Պատգամավորի թեկնածուն ազատ ար...
«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու, Գավառի գրասենյակի պատասխանատու Սասուն Բադոյանը ազատ...
×
❮
❯