Ռուսաստանը կարող է Հայաստանի դեմ կրկնել այն նույն սցենարը Հայաստանի դեմ, որն արդեն կիրառել է Ուկրաինայի դեմ։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ մեկնաբանելով ՌԴ ղեկավարության կողմից Երևանին ուղղված նախազգուշացումները, ըստ որի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին միանալու դեպքում Հայաստանը կարող է արժանանալ «Ուկրաինայի ճակատագրին»։
Նա ասել է, որ առաջին նախազգուշացնող նշանները ի հայտ են եկել երկու տարի առաջ, և այդ ժամանակվանից ի վեր սպառնալիքը միայն աճել է։
Բուդանովն այս զարգացումը անվանել է իրատեսական՝ հաշվի առնելով թե՛ Մոսկվայի աշխարհագրությունը, թե՛ ռազմական ներուժը։
«Սա նորություն չէ։ Նման ազդանշանները, ասենք, սկսվել են երկու տարի առաջ։ Իմ անձնական կարծիքով՝ այո, դա բացարձակապես իրատեսական է։ Ինչո՞ւ։ Աշխարհագրությունը թույլ է տալիս դա... Եվ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության հզորությունը համեմատելը անիմաստ է։ Բոլորը հասկանում են դա», - ասել է Բուդանովը։
Հատկանշական է, որ Կրեմլից հնչող հայտարարությունները Հայաստանի և Ուկրաինայի ճակատագրերի համատեքստում տրամագծորեն այլ համատեքստ ունեն, մինչդեռ Կիևում որոշել են իրենց հակառուսական նարատիվները պրոյեկտել հայ-ռուսական ներկայիս ոչ հարթ հարաբերությունների և առիթն օգտագործել մեղադրանքներ հասցեագրել Ռուսաստանի իշխանություններին։
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր հետևյալը․ «Մենք ճիշտ ենք համարում, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե, որի ընթացքում կորոշվի, թե Հայաստանը որտեղ պետք է լինի՝ Եվրամիությունո՞ւմ, թե՞ Եվրասիական միությունում»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»:
Պուտինը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին․ «Ես Փաշինյանին ասել եմ՝ այն ամենը, ինչ լավ է հայ ժողովրդի համար, ընդունելի կլինի նաև Ռուսաստանի համար։ Բայց այստեղ խոսքը զուտ տնտեսական հարցերի մասին է։ Ուկրաինայում ճգնաժամն էլ հենց դրանից սկսվեց»։