Հասարակություն

Տուժածները ամբողջ բուժօգնությունն ստացել են անվճար. նախարար (տեսանյութ)

Տուժածները ամբողջ բուժօգնությունն ստացել են անվճար. նախարար (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստին առողջության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել  62 քաղաքացի, որոնցից 58-ը առողջացումով դուրս է գրվել:

«Այս պահին չորս քաղաքացի է գտնվում բժշկական կենտրոններում, նրանց վիճակը գնահատվում է բավարար, և առաջիկա օրերին ապաքինումով բոլորը դուրս կգրվեն»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է տուժածների բուժօգնության ծախսերին, ապա Ավանեսյանը տեղեկացրեց, որ ամբողջը կատարվել է պետպատվերի շրջանակներում:

«Ամբողջ բուժօգնությունը, և հաջորդիվ, եթե անհրաժեշտություն լինի շարունակական բուժօգնության, նրանք կստանան անվճար»,-նշեց Անահիտ Ավանեսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image