Միջազգային

Ի՞նչ է ակնկալում Թրամփը պատմական որոշման նախաշեմին

Ի՞նչ է ակնկալում Թրամփը պատմական որոշման նախաշեմին

ԱՄՆ-ն կրակի դադարեցում է ակնկալում Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք ակնկալում ենք կրակի լիակատար դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, «Հզբոլլահը» և Իսրայելը»,-գրել է նա Truth Social սոցիալական ցանցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում բոլորին կոչ է անում հավատարիմ մնալ Իրանի հետ բանակցությունների առաջընթացին․ «Շուկաներին դուր է գալիս տեղի ունեցողը․ նավթի գները զգալիորեն նվազել են, իսկ բաժնետոմսերը՝ կտրուկ աճել»,-հավելել է նա:

Ավելի վաղ գրել ենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար կարգով հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության դադարեցում։

Հիշեցնենք, որ հուշագիրը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image