Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին պատմել է, թե որքան մեծ ջանքեր է ներդրել աշխարհի 2026 թվականի առաջնությանը լավագույն մարզավիճակով մոտենալու համար։
Աշխարհի չեմպիոնի խոսքով՝ մրցաշարին նախապատրաստվելը սկսել է գրեթե մեկ տարի առաջ։ Նա նշել է, որ դեկտեմբերն ամբողջությամբ անցկացրել է հայրենի Արգենտինայում՝ օրական երկու մարզում անցկացնելով՝ առավոտյան և երեկոյան։ Մեսսին ընդգծել է, որ այդ ծանր աշխատանքն անհրաժեշտ էր, քանի որ ցանկանում էր Մունդիալին ներկայանալ առավելագույն պատրաստվածությամբ և խաղադաշտում տալ իր ամբողջ ուժերը։