Մշակույթ

Մուլտ նախագիծ՝ Հին կտակարանի սյուժեների հիման վրա

Մուլտ նախագիծ՝ Հին կտակարանի սյուժեների հիման վրա

DreamWorks Animation-ը միշտ հետաքրքիր եւ պրովոկացիոն մուլտ նախագծեր է իրականացրել։ Առանց այս ընկերության, մենք չէինք ունենա «Շրեկն» ու «Մադագասկարը» կամ էլ «Կունգ Ֆու Պանդան»։ Սակայն դեռ իր գործունեության արշալույսին այս ստուդիան ստեղծեց երաժշտական մուլտ նախագիծ՝ «Եգիպտոսի արքայազնը», որի հիմքում Մովսես մարգարեի մասին սուրբգրային պատումներն էին ընկած։

Սյուժեն շատ պարզ է։ Իր նորածին որդուն փրկելու համար, ստրկուհի Յոհավեդան նրան դնում է զամբյուղի մեջ ու գցում գետը։ Նորածին մանուկին գտնում է փարավոնի կինը կամ քույրը եւ որոշում որդեգրել մանկանն ու նրան անվանել Մովսես՝ մեծացնելով որպես իրենը։ Մանուկը մեծանում է պալատում եւ չարաճճիություններ անում իր խորթ եղբոր՝ ապագա փարավոն Ռամզեսի հետ։ Սակայն հետո նա իմանում է իր ծագման մութ պատմությունը եւ կոչումը՝ ազատել հրեաներին ստրկությունից։ Դեռ մուլտֆիլմի սկզբում հեղինակները հայտարարում են, որ սյուժեն ամբողջովին չի արտացոլում կրոնական տեքստը, այլ դրա յուրօրինակ մեկնաբանությունը կամ վերաշարադրանքն է։ Իրականում, սակայն, ինչպես շատ կինոգետներ են նշում, «Եգիպտոսի արքայազնում» փորձ է արվում լիովին մեծահասակներին ուղղված պատմությունը ներկայացնել երեխաներին։ Շատ կտրուկ եւ դաժան պահերը, իհարկե, մուլտֆիլմում հարթեցված են ու մեղմացված։ Սակայն պահպանվել է եգիպտացիների՝ ստրուկների հանդեպ դաժան վերաբերմունքը։

Մուլտֆիլմը ստեղծելիս հեղինակները, վստահաբար, ճամփորդել են Եգիպտոսով, դիտել «Լոուրենս Արաբացուն» եւ ուսումնասիրել հին եգիպտական պատկերագրությունը։ Այսկերպ ստեղծվել է ճանաչելի ոճը, որը փոխանցում է հին եգիպտական մթնոլորտի ողջ էկզոտիկան։ Բացի դա, սա առաջին մուլտֆիլմերից է, որտեղ կիրառված է դասական անիմացիան 3D գրաֆիկայի հետ։ Հատկապես բարդ է եղել ստեղծել միջատների հարձակման ու ծովի բաժանման տեսարանները։ Սակայն այդ բարդությունը փոխհատուցվել է տպավորիչ տեսարանով, որը գրավում է մինչեւ հիմա։ Սա, ըստ կինոգետների եւ կինոքննադատների, պատմություն է արդարության մասին՝ ուղեկցված հիանալի երաժշտությամբ, որն էլ այն մինչեւ հիմա շարունակում է դիտարժան դարձնել։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image