Իրավաբանությունը ճշգրիտ գիտություն է, բայց չի ժխտում նաեւ տրամաբանության, բարոյականության, հումանիզմի օրենքները: Իսկ երբ իրավաբաններն անգրագետ են լինում, նաեւ՝ անբարոյական, մարդատյաց ու անհայրենիք, ստացվում է այն, ինչ այսօր ունենք Հայաստանում: ՀՀ իրավապահ մարմինները` Գլխավոր դատախազություն, քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներ, որոնց գործառույթը հանցագործությունների դեմ պայքարն է, դարձել են նեյրոլինգվիստիկ կենտրոններ, հոգեբանական վերլուծության եւ գրբացի ծառայություններ: Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն, իսկ հոգով այնքան ստրուկ են, որ պատրաստ են Փաշինյանի ամենահիվանդ մտքերն անգամ արդարացնել ու սրբորեն կատարել նրա բոլոր ապօրինի հանձնարարությունները: Ահա` Քննչական կոմիտեի նախագահը, կրկնելով Փաշինյանին, որն ասում էր, թե Աջապահյանի մի հայտարարությունը կարող էին էմոցիոնալ որակել, երկրորդը, բայց նա երրորդ անգամ է նույնը հայտարարել, պնդում է․ երբ «Աջապահյանը նորից վերահաստատեց իր ասածը, մենք դա դիտեցինք որպես նոր արարքի կատարման ռիկս, հավանականություն» եւ միջնորդեցինք կալանավորել: Այս մարդը չգիտի, որ յուրաքանչյուր արարք առանձին է գնահատվում: Այսինքն՝ իրավապահները չեն կարող թույլ տալ, որ գողը մի քանի անգամ գողություն անի, նոր գործ հարուցեն: Իրավապահները չեն կարող կամայականորեն մեկնաբանել մարդու խոսքերն ու իրենց ուղեղի կառուցվածքին համապատասխան հետեւություններ անել: Եվ գլխավոր սկզբունքը` իրավաբանության մեջ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: Արդեն չենք խոսում այն մասին, որ սրանք խոսում են մի հարցազրույցի մասին, որը Սրբազանը տվել է քրեական գործի հարուցումից հետո:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
×
❮
❯