Այլ

Ինչով է պայմանավորված Եվրոպայում հաստատված անոմալ շոգը

Ինչով է պայմանավորված Եվրոպայում հաստատված անոմալ շոգը

Եվրոպայում ներկայումս հաստատված անոմալ շոգը պայմանավորված է հանածո էներգակիրների օգտագործմամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ բարձրաստիճան ներկայացուցիչներից Սայմոն Սթիլը։ «Անոմալ շոգի գլխավոր մեղավորը հանածո վառելիքի այրումից կախվածությունն է՝ նավթից, գազից։ Մեղքի իր բաժինն ունեն նաեւ անտառահատումները»,- ասել է Սայմոն Սթիլը։ Վերջինս ընդգծել է, որ ներկայիս սաստիկ շոգ եղանակը հիշեցնում է կլիմայական ճգնաժամի հետեւանքների մասին։

Հիշեցնենք, որ խիստ շոգ եղանակ է հաստատվել Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում։ Այստեղ սնդիկի սյունը +30 աստիճանից բարձր է, ըստ Ցելսիուսի սանդղակի, եւ հասնում է մինչեւ 35, 37 կամ 39 աստիճանների։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image