Քաղաքականություն

Ժամ-ժամ ինձ ստիպում են` ավելի ուժեղ գործունեություն ծավալեմ

Ժամ-ժամ ինձ ստիպում են` ավելի ուժեղ գործունեություն ծավալեմ

Այսօր վաղ առավոտյան Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կրկին ճնշումների փորձ է արձանագրվել։ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են քաղաքապետի ծառայողական ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե այն ունի տեխնիկական խնդիր և չի կարող շահագործվել։

Ոստիկանության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ մեքենան զրահապատ է և չի համապատասխանում շահագործման սահմանված կարգին, ինչի հիման վրա պահանջվել է այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժին։

Վարդան Ղուկասյանը  միջադեպի հետ կապված ասուլիս է հրավիրել,  հայտարարում է, որ տեղի ունեցածը գնահատում է որպես իր նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշումների և ռեպրեսիաների շարունակություն։

Նա նաև դիմում է գյումրեցիներին՝ կոչ անելով զգոն լինել և չթողնել, որ իրեն մեկուսացնեն․

«Ձեր ձայները ելեք, պաշտպանեք, մի թողեք իմ վրա,  ահազանգեք, երբ ես ասեմ՝ եկեք, կանգնեք իմ կողքը, որպեսզի ձեր տված վստահությունը մնա անխախտ։ Ես նորից եմ ասում՝ ինձ իշխանություն պետք չէ, պաշտոն պետք չէ։ Ինձ պետք է, որ ձեր վստահությունը, որը տվել եք ինձ, կանգուն մնա։ Ես ուզում եմ, որ դուք լինեք  ձեր քաղաքի, ձեր իրավունքների պաշտպանության կողքին», ֊ասաց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image