Անցյալ օրը մեր բեսեդկայում քննարկում էինք Նիկոլի հեռացման հարցը: Ես էի, Գուրգենը, Բաբկենը, մեր հարևան Շմավոնը և էլի մի քանի հոգի, որոնք նախկինում երբեք քաղաքականությամբ չէին զբաղվել: Գուգենն ու Բաբյկենը նախկին նիկոլական էին և ինձնից ավելի շատ էին ուզում, որ Նիկոլը հեռանա: Ասեմ, որ բակում ես ավելի շատ հայտնի էի որպես թունդ «ռոբասերժական», և ամենից շատ հենց ինձ էին մեղադրում, որ չեմ կարողանում Նիկոլին հեռացնել: Շմավոնը համեմատաբար անկախ մարդու համարում ունի: Նրան ինչ-որ բանում մեղադրելը բավականին դժվար է, եթե չասեմ անհնար: Շմավոնը չի ընդունում քաղաքական կուսակցությունների դերը և համոզված է, որ Նիկոլին քաղաքական ճանապարհով հեռացնելու փորձերն անօգուտ են: Ինչ որ է, քննարկում էինք Նիկոլին իշխանափոխության ենթարկելու հարցը: Մեկ էլ Շմավոնը թե՝ Ուկրաինայից մի սնայպեր բերեենք իր թաշախուստով, թող… Ես հայացքով սաստեցի Շմավոնին, որ չշարունակի: Նա շփոթված լռեց: Փոխարենը սկսեցին խոսել իրենց կյանքում քաղաքականությամբ չզբաղված մարդիկ՝ ճիշտ ա ասում Շմավոնը:
-Ո՞նց թե ճիշտ է ասում,- տեղից թռան Գուրգենն ու Բաբկենը,- դա հո ահաբեկչություն է, բա մեզ սազու՞ւմ է:
-Իհարկե չի սազում… Համ էլ Շմավոնն էդ մտքով չասաց՝ սնայպեր բերենք,- նորից միջամտեցի ես, որ ցրեմ Շմավոնի սարսափելի հայտարարության տպավորությունը:
-Էդ եք, էլի «ռոբասերժականներդ», հենց պետք է վճռական քայլ անել, սկսում եք փիլիսոփայել: Մարդը պարզորոշ ասաց՝ Ուկրաինայից սնայպեր բերենք, որ Նիկոլին խփի,- հակառակվեցին չեզոքները:
-Ոչ, Շմավոնն այդպիսի բան չասաց, նա ընդամենն ասաց՝ Ուկրաինայից սնայպեր բերենք իր թաշախուստով:
-Էդ նույնը չի՞… Սնայպերն ինչի՞ համար են բերում:
-Հանգստացեք, այ մարդ, սնայպերը հո միայն կրակելու համար չի՞: Ես մի սնայպեր ընկեր ունեմ, Քառօրյա պատերազմի ժամանակ ենք ծանոթացել, վարազի մսից այնպիսի խորոված էր պատրաստում, որ Իջևանի խոզից չէիք տարբերի:
-Յաաաա…
-Բա՞:
Չեզոքները, զգալով հավանաբար, որ ես իրենց զբզղեցնում եմ, դիմեցին Շմավոնին.
-Շմավոն, դե ասա, Ուկրաինայից իրա թաշախուստով սնայպեր բերենք, որ ի՞նչ անի:
-Ախպեր, մինչև վերջ չեք լսում ու սխալ հետևություններ եք անում,- նեղացավ Շմավոնը:
-Բայց ինչո՞ւ Ուկրաինայից բերենք,- հարցրեց Գուգենը:
-Հա, էլի, ինչո՞ւ Ուկրաինայից, Հայաստանում սնայպեր չկա՞,- հարցը շարունակեց Բաբկենը:
-Գուրգեն, Բաբկեն, դե լավ էլի, ձեր մտքինն էլ նույնն է, ախր Շմավոնը դա չի ասում, ուրիշ բան է ասում: Ճիշտ չի՞ Շմավոն:
Շմավոնը գլխով արեց՝ ճիշտ է:
-Ենթադրենք Ուկրաինայից Սնայպերին բերինք, հետո՞,- չէր հանգստանում Գուրգենը:
-Ախպեր, բայց ինչո՞ւ հենց Ուկրաինայից,- իր հարցը պնդեց:
Բաբկենը:
-Շմավոն, դե խոսիր վերջապես…
-Ինչ ասեմ, ախպեր, իմ միտքն էն էր, որ Նիկոլին բռնենք, բերենք սնայպերի մոտ:
-Հետո՞:
-Հանձնենք սնայպերին:
-Էլի հանձնենք, բայց ախր ուկրաինացի սնայպերի ինչի՞ն է պետք Նիկոլը:
Շմավոնը լռություն պահեց: Բոլորս սպասում էինք, թե նա ինչպես է դուրս գալու այդ դժվար հարցի տակից: Մեկ էլ նա լայն ժպտաց.
-Այ, տեսնում եք, ձեզնից ոչ մեկը չի ուզում ազատվել Նիկոլից: Դրել՝ հարցեր եք տալիս՝ ինչո՞ւ սնայպեր, ինչո՞ւ հրացանով, ինչո՞ւ Ուկրաինայից: Ձեզ համար ի՞նչ տարբերություն: Կարևորն էն չի՞, որ Նիկոլը հեռանա…
-Հա:
-Հա ու ջան, ես էլ ասում եմ՝ Ուկրաինայից մի հատ սնայպեր ենք բերում ու… Տենց:
Էդիկ Անդրեասյան
Բեսեդկայից, հատուկ ՔՊ-ի համար