Այլ

Կանադան կարող է մասնակցել «Եվրատեսիլին»

Կանադան կարող է մասնակցել «Եվրատեսիլին»

Կանադական հեռուստառադիո-հեռարձակող ընկերությունը՝ CBC/Radio-Canada-ն, դարձել է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) լիիրավ անդամ, ինչը թույլ է տալիս, որպեսզի Կանադան եւս մասնակցի «Եվրատեսիլին»։ Որոշումը կայացվել է նախօրեին՝ Պրահայում կայացած Եվրոպական հեռարձակողների միության 96-րդ Գլխավոր Ասամբլեայի ժամանակ տեղի ունեցած քվեարկությամբ։

Կանադական կողմը, սակայն կարծես թե հետաքրքրված է նշված կառույցի անդամակցությամբ ձեռք բերած այլ արտոնություններով, իսկ «Եվրատեսիլին» մասնակցության հարցում հնչել է մեկնաբանություն, որ այդ հարցը կուսումնասիրեն հետո։ The New York Times-ը գրում է, որ կանադական կողմի ներկայացուցիչ Լեոն Մարան հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Կանադան մասնակցելու է «Եվրատեսիլին։ Ներկայումս Եվրոպական հեռարձակողների միության անդամ է 57 երկրի 115 հեռարձակող կազմակերպություն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image