Քաղաքականություն

Եթե նա Կաթողիկոս չէ, դուք էլ հայ չեք…

Եթե նա Կաթողիկոս չէ, դուք էլ հայ չեք…

Մասյացոտնի առաջնորդանիստ եկեղեցում կազմակերպված ուղտահանդեսի օրը տեղական նշանակության առանձին ՔՊ-շնիկներ, իբր քննադատելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, բողոքում էին, որ Սուրբ Էջմիածինը զբաղվում է քաղաքականությամբ, ավելին՝ միջամտում է իշխանությունների վարած քաղաքականությանը: Այստեղից հարց է առաջանում՝ ուղղված ոչ միայն մանրապճեղ այդ ՔՊ-շնիկին, այլև ողջ ՔՊ-ականությանն ու նրա առաջնորդին: Պարոնայք ուղտեր և ուղտավորներ, իսկապե՞ս Եկեղեցու դեմ այս պայքարի պատճառն այն է, որ Եկեղեցին միջամտում է ձեր վարած քաղաքականությանը… Սկզբում ուրիշ բաներ էիք ասում, կարծես՝ չգիտեմ ով ում ա դոմփում, էսպես ու էնպես, այս մեկը կին ունի, այն մեկը զավակ: Էս բաները կապ ունե՞ն ձեր քաղաքականությանը Եկեղեցու միջամտության հետ: Եթե կան Եկեղեցու կողմից ձեր քաղաքականությանը միջամտելու այլ, ավելի կոնկրետ փաստեր, հրապարակեք, խնդրեմ, որ բոլորն իմանան: Այլապես դուք թողնում եք ինքն իրենց հուշտ եղած մարդու տպավորություն:

Չենք կարող ժխտել, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Սուրբ Էջմիածինը պահանջել է ձեր հրաժարականը: Բայց ո՞վ չի պահանջել: Կիլիկիո կաթողիկոսությո՞ւնը չի պահանջել, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա՞ն չի պահանջել, Երևանի պետական համալսարա՞նը չի պահանջել, գիտա-մնշակութային հաստատություննե՞րը չեն պահանջել, ՀՀ ԶՈւ գլխավոր շտա՞բը չի պահանջել: Շարունակեմ թվարկել՝ Լևոն Տեր Պետրոսյանն է պահանջել, Գագիկ Ծառուկյանը, Էդմոն Մարուքյանը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, Հայաստանի փրկության շարժումը, Դիմադրութան շարժումը, Սրբազան շարժումը… Ցույց տվեք մի կազմակերպություն, ՔՊ-ից բացի, որ հայտարարած լինի, թե դուք չպետք է հեռանաք: Այսինքն, այս բոլորը միասին միջամտո՞ւմ էին ձեր քաղաքականությանը: Երանի չէ՞ր, որ մի այնպիսի քաղաքականություն վարեիք, որին հնարավոր լիներ միջամտել կամ չմիջամտել: Դուք ախր քաղաքականություն էլ չեք վարում: Ձեր վարածը մի տրոլեյբուս է, որի մեջ էս մի բուռ ժողովրդին լցրել ու տանում եք եսիմոր ջհանդամը: Եթե դուք այս կապիկությունը քաղաքականություն եք անվանում, ապա ես երկու ձեռքով կողմ եմ, որ Եկեղեցին միջամտի և վերջ տա այս կապիկությանը:

Դե իսկ ամենահետաքրքիր վիճակում ՔՊ-ի և հակաեկեղեցական պայքարի առաջնորդն է: Տղա ջան, երբ դու դարձար վարչապետ, առաջինն ո՞ւմ մոտ վազեցիր, որ քեզ օրհնի: Էն ժամանակ Եկեղեցին չէր միջամտո՞ւմ, էն ժամանակ ոչ ոք ոչ ոքի չէր դոմփո՞ւմ, ոչ ոք զավակ չունե՞ր, կաթողիկոսն իսկակա՞ն էր, Կճոյանն էն վախտ Բենթլի չունե՞ր… Ամեն ինչ լավ էր, չէ՞ մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը: Ու հենց Եկեղեցին պահանջեց հրաժարականդ՝ դարձավ աչքիդ փուշը, դարձավ քո վարած «քաղաքականությանը» միջամտող կառույց: Ինչքան էշ ունես ախոռումդ այս մասին է զռռում այսօր: Մի երկու օր առաջ աշխատակազմիդ ֆեյքնյուզմեյքերներն էին ակտիվացել, թե բա՝ Եկեղեցին գործիք է դարձել և աջակցում է Հայաստանի անկախության դեմ պայքարող ուժերին: Դուք լրի՞վ ցնդել եք, դուք իսկապե՞ս մոռացել եք, թե Արցախի անկախությունն ու պետականությունն ով է կործանել, դուք չե՞ք հիշում, թե ով հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր թողեց Ադրբեջանին ու փախավ, թե ով, չագուճը ձեռքին, խփեց արցախահայոց թեմի դագաղի վերջին մեխը: Եթե սա է ձեր վարած քաղաքականությունը, եթե այսպես եք դուք պայքարում Հայաստանի անկախության համար, ուրեմն երիցս ճիշտ է համահայկական հոգևոր կառույցը, որ ձեր հրաժարականն է պահանջում ու պահանջելու է այնքան ժամանակ, քանի դեռ ռադներդ չեք քաշել:

Պակաս հետաքրքիր վիճակում չեն նաև տիրադավ եպիսկոպոսներն ու նրանց հետևորդ պարոնայք քահանաները: Ո՞վ նրանց դրեց այդ վիճակում, ո՞վ փորձեց Եկեղեցին ներսից պառակտել, քանդել, վերացնել իր հրաժարականը պահանջող անառիկ ամրոցը: Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ եք միջամտում Եկեղեցու գործերին, Եկեղեցու հոգևոր «քաղաքականությանը»: Ոչ Սահմանադրությունն է դա ձեզ արտոնում, ոչ որևէ մեկիդ պաշտոնից բխող պարտականություններն են թելադրում: Ինչո՞ւ չեք կարողանում հանգիստ վեր ընկնել տեղներդ, ինչո՞ւ եք Եկեղեցուն ամեն կերպ ներքաշում քաղաքականության մեջ: Օրումեջ՝ Կտրիճը կաթողիկոս չէ, Կտրիճը կաթողիկոս չէ… Բա ի՞նչ է, որ Կաթողիկոս չէ: Եթե նա կաթողիկոս չէ, ուրեմն դուք էլ հայ չեք, եթե նա թեմակալ առաջնորդ նշանակելու իրավունք չունի, դուք էլ իրավունք չունեք Հայաստանում իշխանավարելու, նախարար նշանակելու, կառավարություն ղեկավարելու, Հայաստանի անունից միջազգային պայմանագրեր կնքելու և նախաստորագրելու: Ու այդ ինչպե՞ս եղավ, որ ականջները կախ ձեզ հետևող արքեպիսկոպոսները, եպիսկոպոսները և քահանաները հանկարծ սկսեցին չմիջամտել ձեր վարած «քաղաքականությանը», եթե փաստ է, որ տասնամյակներ շարունակ նրանք խոնարհությամբ ծառայել են նույն եկեղեցուն, որը, ինչպես դուք եք վերջերս հայտնագործել, միջամտում է «պետության քաղաքականությանը»:

Հ.Գ. Ես կխնդրեի, որ պարոն Կճոյանն, օրինակ, հանդես գար հայտարարությամբ և ասեր, որ հենց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սկսեց միջամտել ՔՊ-ի վարած քաղաքականությանը, ինքը որոշեց միանալ ՔՊ-ին:    

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image