Այլ

Ցնդե՞լ ես, թե՞ քեզ ցնդածի տեղ ես դնում

Ցնդե՞լ ես, թե՞ քեզ ցնդածի տեղ ես դնում

Պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցնում է մարզերից եկածներին․ «Ուզում եմ մարզերում բնակվող եւ այս օրերին առավոտից երեկո Երեւանի այս խանութից այն խանութ, այս մոլից այն մոլ, այս առեւտրի կենտրոնից այն առեւտրի կենտրոն գնացող եւ անդադար խցանումներ առաջացնող իմ սիրելի հայրենակիցներին հարցնել` այդ ինչ եք փնտրում, որ չեք ճարում, այդ ինչ կա Երեւանի խանութներում, որ չկա Արտաշատում, Արարատում, Արմավիրում, Աբովյանում, Սեւանում, Հրազդանում»։  Սկզբում առանձնացրել է «մարզերից եկածներին», նկարագրել նրանց որպես խցանում ստեղծող զանգված, իսկ վերջում փորձել է մեղմել՝ «ի դեպ, նաև որոշ երևանցիների մասին է» ձևական հավելումով՝  հետգրության նման։ Սա հին, ճանաչելի հնարք է․ Նախ նշվում է «խնդրահարույց խումբը»՝ մարզերից եկածները, հետո վերջում արվում է ապահովագրական ժեստ՝ խոսքս երևանցիներին էլ է վերաբերվում։ Քաղաքական խոսքում առաջին թիրախը չի չեղարկվում հետգրությամբ և սա արդարացում չէ։  Պատգամավորը տանում է նույն քաղաքականությունը՝ սև ու սպիտակի բաժանումը։ Խնդիրը խցանումը չէ։ Խնդիրը տարբերակելն է։ Երբ ասում է «մարզերից եկածներ», դա պարզապես աշխարհագրություն չէ։ Դա ենթատեքստ է․ «դուք ուրիշ եք»։ Ուրիշ վարք ունեք, ուրիշ տեղ ունեք, ուրիշ սահման։

Քաղաքացին այլևս քաղաքացի չէ, նա դառնում է «եկվոր»։ Իսկ Երևանը՝ ոչ թե երկրի մայրաքաղաք, այլ ընտրյալների տարածք, որտեղ պետք է բացատրել՝ ինչու ես եկել։

Խցանումները չեն ստեղծում մարզերից եկողները։ Խցանում է ստեղծել մտածողությունը, որ երկիրը կենտրոն է և ծայրամաս, «մերը» և «ձերը»։ Իսկ հետո այդ բաժանումը ներկայացվում է որպես քաղաքաշինական մտահոգություն։
Սա վտանգավոր, պառակտիչ  լեզու է, որովհետև այն պարզ հարց է․ «Ի՞նչ իրավունքով եք այստեղ»։ Առավել ևս այս շրջանում, երբ հակառակորդի դիրքավորումից մարզերը հայտնվել են անորոշ, անտանելի, վտանգավոր  վիճակի մեջ։

Պատգամավորին հստակ հարց են ուղում․ 
«Ցնդե՞լ ես... մոռացել են զանգեն քեզ, թույլտվություն ստանան»։ 
«Էսա վերջում էլ վիզայով են սարքելու մարզից Երևան մուտքը»։  
«Ինչի՞ Երևանը մենակ քո համարա՞, այ ծախված անթասիբ»։ 
«Երևանը հորդ տնի՞ց ես բերել այ անուղեղ, հերիք չի մարդկանց տարանջատեք, մարզի բնակիչը գալիսա մայրաքաղաք , քո նման տգետի աչքերն ու լեզուն բացի, որ անուղեղ անուղեղ չխոսաք»։ 
 «Թշնամին իրավունք ունի Երևան գա, մարզի բնակիչը՝ ո՞չ: 
«Հիմի էլ քաղաքացի֊գյուղացի անջրպետը ստեղծեք, հանեք մարդկանց իրար դեմ։ Ոնց սև ու սպիտակ արիք, ոնց արցախցի֊հայաստանցի արիք «Խի Երևանը հորդ դուքյաննա՞» ։ Երբ պատգամավորին հարցնում են՝ ցնդե՞լ ես։ Ասեմ, որ չի ցնդել։ Իրեն ցնդածի տեղ դնելով հոգեբանորեն մարզերը կտրում է Երևանից, որ հետո դա արվի աշխարհագրորեն։ Ինքը պատասխանատու գործի է։ 

Երևանում ի՞նչ եք որոծում նրա հարցին, լավ են պատասխանում քաղաքացիները․  «Երևանում թասիբդ ենք փնտրում, որ կորցրել ես»։ 

Նշեմ, որ քիչ թե շատ տանելի գրառումներն եմ ներկայացրել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image