Քաղաքականություն

Պարտված Արդբեջանը մեզ օր ու արև չէր տալիս՝ հաղթելուց հետո պիտի զսպի՞ իրեն

Պարտված Արդբեջանը մեզ օր ու արև չէր տալիս՝ հաղթելուց հետո պիտի զսպի՞ իրեն

Մեզ մոտ բացարձակ կրակոցներ չեն եղել: «Հրապարակի» հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի բնակավայրի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Սաղոյանը: «Իրենք Նովրուզ բայրամի ժամանակ՝ շախշե բայրամի ժամանակ՝ շախշե-վախշե են ասում, նման բաներ ունեն: Իրենք պիտի անհավատների, այսինքն, քրիստոնյաների արյուն թափեն, չգիտեմ ինչ անեն, դե միշտ էլ եղել են այդ տարիների ընթացքում` կրակոցներ եղել են: Բայց այս քանի տարիների ընթացքում մեզ մոտ բացարձակ չկա կրակոց»,-ասաց Սաղոյանը:

Ադրբեջանցիների համար մարտի 21-ը Նոր տարին է՝ Նովրուզ Բայրամը, եւ Սյունիքում այդ օրերին թշնամու կողմից կրակոցները պատահական չեն կարող լինել: «Պարտված Ադրբեջանը մինչև 2020 թվականը մեզ օր ու կյանք չի տվել, միշտ էլ կրակել է, ամեն անգամ կրակել է: Այնպիսի հալածանքների են ենթարկել` վախեցնեն, սարսափ գցեն ժողվորդի մեջը: Պարզ չի՞, թե ինչ նպատակ են հետապնդում դրանք»,-ասաց Չինարիի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Անդրադառնալով այսպես կոչված խաղաղության համաձայնագրի պատրաստ լինելուն, Սաղոյանը պատասխանեց, որ պարտված Ադրբեջանը, երբ հրադադարի պայմանագիր էր ստորագրել` իրենց օր ու արև չէր տալիս. «Թուրքը մնում է թուրք: Ես թուրքին երբեք չեմ հավատացել, երբեք էլ չեմ հավատա, երբեք: Թուրքն իր թրքությունը պետք է անի: Միայն ուժը դրանց կարող է զսպել՝ ուրիշ ոչինչ»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image