Հասարակություն

Վարչապետը հայհոյում է, ԵՊՀ-ն ու Լեզվի կոմիտեն հուշագիր են ստորագրում

Վարչապետը հայհոյում է, ԵՊՀ-ն ու Լեզվի կոմիտեն հուշագիր են ստորագրում

Մեր հանրային խոսույթը երբեք այսքան վատը չի եղել եւ այս հարցում իր անուրանալի «ներդրումն» ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում ընտրությունից հետո պետական ու հանրային գործիչները շփումների մակարդակն անասելի իջավ, խոսքի կուլտուրան նմանվեց փողոցային շփումներին եւ մարդկանց լեքսիկոնում անգամ հայհոյանք եւ անթույլատրելի արտահայտություններ հայտնվեցին, որն առաջ կիթ մարդիկ բարձրաձայն չէին օգտագործում անգամ իրեն տներում: Իշխանական տարբեր օղակներ ու գործիչներ կարող էին սրա դեմ ընդվզել եւ պայքարել, բայց Փաշինյանին առարկելն ընդունված չէ ոչ իր թիմի, ոչ մտավորականության որոշ շերտի, ոչ էլ ասենք` բուհերի, ԿԳՄՍՆ-ի, կամ Լեզվի կոմիտեի կողմից, որոնք ոչ մի ծպտուն չեն հանում, երբ վարչապետը «դոմփելու» մասին գրառումներ է անում և իր հեղինակած գրքում` հայհոյում ամենավերջին խուլիգանի նման: 

Ուշագրավ է, որ ԵՊՀ-ն եւ Լեզվի կոմիտեն որոշել են հուշագիր ստորագրել: ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր կնքվել է համագործակցության հուշագիր ԵՊՀ-ի և ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի միջև։ Հուշագրի նպատակն է բարձրացնել գիտական և կրթական մակարդակը, ամրապնդել համագործակցային կապերը և աջակցել միասնական պետական լեզվաքաղաքականության մշակմանն ու իրականացմանը։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել տարբեր ծրագրեր և միջոցառումներ, այդ թվում՝ «հայերենի կենսունակության բարձրացմանն ուղղված նպատակային նախաձեռնություններ»։ 

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ լեզվաքաղաքականությունը և հայերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունները ԵՊՀ-ի համար առաջնահերթություն են։ Նրա խոսքով՝ Երևանի պետական համալսարանը՝ որպես մայր բուհ, առանձնահատուկ պատասխանատվություն ունի լեզվի մաքրության և անաղարտության պահպանման գործում։ «Հայերենը ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև մեր ինքնության, մշակույթի և պետականության կարևորագույն հիմնասյուներից մեկը։ Այս իմաստով ԵՊՀ-ն չի կարող անմասն մնալ լեզվին առնչվող գործընթացներից և մշտապես պետք է լինի այդ քաղաքականությունների մշակման ու իրականացման ակտիվ մասնակիցը»,- նշել է նա: Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն էլ ընդգծել է, որ հուշագիրը Լեզվի կոմիտեի համար առանձնակի կարևոր փաստաթուղթ է, որի ստորագրումը համընկավ հենց Երևանի պետական համալսարանում Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հայեցակարգի ներկայացման հետ։ Նրա խոսքով՝ մինչև հայեցակարգի մշակումը և քննարկումը արդեն իսկ կատարվել են համագործակցային աշխատանքներ համալսարանի հետ, ինչը կարևոր նշանակություն ունի։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image