Քաղաքականություն

Էսօրվա մեր իշխանությունը սխալ է գործում հանուն մեր հայրենիքի. Արզաքանցյանը կպահանջի՞ Փաշինյանի հրաժարականը (տեսանյութ)

Էսօրվա մեր իշխանությունը սխալ է գործում հանուն մեր հայրենիքի. Արզաքանցյանը կպահանջի՞ Փաշինյանի հրաժարականը (տեսանյութ)

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենում Տիգրան Արզաքանցյանի ձևավորած «Ուժը հայրենյաց» կուսակցության հիմնադիր համագումարը:

Մինչ համագումարի մեկնարկը, լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ Տիգրան Արզաքանցյանը:

Hraparak.am-ը հետաքրքրվեց` ինքը հիմա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջո՞ւմ է, թե՞ ոչ:

Արզաքանցյանն ասաց, որ ինքը միանձնյա չի որոշելու, այլ խմբով պետք է որոշեն:

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը մենք խմբով ենք հիմա որոշելու, ես մենակ չեմ որոշելու»,-ասաց Արզաքանցյանը:

Հարցրինք, թե անձամբ ինքը ի՞նչ է մտածում, Փաշինյանը պետք է մնա՞, թե՞ պետք է հեռանա, Արզաքանցյանն արձագանքեց. «Դու հիմա պրովոկացիայի ես ենթարկում, ես գիտեմ, որ էսօրվա մեր իշխանությունը սխալ է գործում հանուն մեր հայրենիքի»:

Նա, սակայն, չկարողացավ բացատրել, թե հանուն հայրենիքի ինչպե՞ս են սխալ գործում:

Մանրամասն` տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image