Քաղաքականություն

Մինչեւ ո՞ւր

Մինչեւ ո՞ւր

Ցինիզմի, անամոթության, օրենքը տրորելու ժամանակներում ենք ապրում: Երբ դատարանը վարույթ ընդունեց Մասյացոտնի թեմի առաջնորդ, կարգալույծ արված տիրադավ արքեպիսկոպոս Գեւորգ Սարոյանի դիմումը, շատերը զարմացան, որովհետեւ ակնհայտ է, որ սա վարչական, աշխատանքային կամ քաղաքացիական վեճ չէ, եւ նման վարույթն ինքնին Սահմանադրության խախտում է` Եկեղեցու եւ պետության տարանջատման դրույթի ոտնահարում: Բայց դատարանը Գեւորգ Սարոյանի հայցը վարույթ ընդունելով չբավարարվեց` հայցի ապահովման միջոց կիրառեց, պարտադրելով Վեհափառին` վերականգնել նրա կարգավիճակը: Կարծես թե Գեւորգ Սարոյանը մի վարչության պետ էր, որին անարդարացիորեն ազատել էին աշխատանքից` Աշխատանքային օրենսդրության խախտմամբ, դատարանն էլ արդարություն է վերականգնում: Մարդիկ սկսեցին բացատրել, որ սա աբսուրդ է, պետության օրենքների ու հոգեւոր աշխարհի օրենքների անթույլատրելի խախտում: Օրինակներ էին բերում, որ չի կարող ՀՀ դատարանը որոշումներ կայացնել Ամենայն հայոց կաթողիկոսի որոշումների մասով, դա նույնն է, որ վաղը Ֆրանսիայում ՀԱԵ թեմի առաջնորդին վերականգնելու որոշում կայացնի եւ այլն: Ձայն բարբառո հանապատի: Բայց ամենաուշագրավն այն է, որ դատարաններն ու քննչականները որոշել են այս «ձեռքբերումների» վրա էլ կանգ չառնել: Երեկ էլ տեղեկացանք, որ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաղորդման հիման վրա քրեական վարույթ են հարուցել կաթողիկոսի դեմ` դատարանի որոշումը չկատարելու համար: Սա նշանակում է օրենքի, օրինականության, ողջամտության մասին բոլոր հիշեցումները ոչ միայն ադեկվատության սահմանները խախտած «առաջնորդին» լսելի չեն, այլ նաեւ իրավապահ կառույցներին ու դատական իշխանությանը: Սա նշանակում է, որ երկիրն ուղղակի գժանոցի են վերածել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image