Գերմանիայի արեւմուտքում՝ հաստատված բարձր ջերմային ռեժիմի պայմաններում անտառային հդեհ է բռնկվել նախկին ռազմակայանի տարածքում, որտեղ կան զինապահեստներ։ Այդ պատճառով՝ Թրայզեն բնակավայրի բնակչությանը տարհանել են։ Իշխանությունները անհանգստացած են ու ամեն բան անում են, որպեսզի հանգցնեն այդ հրդեհը, քանի որ եթե այն մոտենա զինապահեստներին, ապա աղետալի հետեւանքներ կարող են լինել։ Տարհանվել է մոտ 650 մարդ։ Հրդեհը բռնկվել է այն տեղամասում, որտեղ ուտիլիզացվել են հին զինամթերքները եւ հիմա հրդեհի հետեւանքով դրանք սկսել են պայթել։ Դա բարդացրել է հրշեջների աշխատանքը։ Նախօրեի դրությամբ՝ հրդեհի մակերեսը կազմում է 2,7 հեկտար։ Սկսվել է բլրի զառիթափ լանջից։ Թրայզենի բնակչությանը տեղավորել են հարեւանությամբ գտնվող սպորտային համալիրի տարածքում։ Թոշակառուներին եւ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող մայրերին առաջարկել են հանգրվանել հյուրանոցում։
Այլ
Ամենաընթերցված
Գոռ Հակոբյանի հուզիչ հրապարակումը հիվանդասենյակից
Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանն իր սոցիալական էջում հիվանդասենյակից նոր հուզիչ լուսանկար է հրապարակել։...
«ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ...
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը գրում է. «ՍԴ-ում Արամ Օրբելյանը շատ պարզ բացա...
Մոսկվան մեկնաբանել է Գյումրիում ռուսական ռազմաբազա...
Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Հայաստանի կողմից ազդանշաններ դեռ չեն ստ...
Քաղաքական հայացքների համար ինձ ազատեցին պաշտոնից
Հարգելի՛ ընկերներ, հարազատներ, ուսանողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր քաղաքական հայացքների համար ա...
×
❮
❯