Մեր ժողովուրդը հիմա ընդամենը մեկ որոշում պետք է կայացնի` մերժի բոլոր նրանց, ովքեր պառակտում ու թշնամանք են սերմանում, ովքեր մասնատում են մեր ժողովրդին, մարդկանց մի խմբին հանում մյուսի դեմ: Ու դա պետք է անի ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, որոնք իրենց խոսքով, վարքով, քաղաքականությամբ մեր ազգին բաժանում են, սադրում, հրահրում միմյանց դեմ: Պետք է մոռանալ բոլոր վիրավորանքներն ու վատ հիշողությունները, փակել թշնամանքի ու ատելության էջը եւ թշնամանք ու ատելություն տարածողներին մեկ անգամ եւ ընդմիշտ վճռականորեն ասել ՈՉ: Մեր ազգն ու պետությունն այլեւս չունեն ռեսուրս՝ նախկինների դեմ պայքարելու, եթե անգամ նրանք «թալանչի» են եղել, չունեն ռեսուրս՝ Եկեղեցու դեմ պայքարելու, եթե անգամ դժգոհ են որոշ հոգեւորականներից: Չեն կարող 2025 թվականին քննարկվել 2008-ի մարտի 1-ի դեպքերը, եւ ողջ պետական մեքենան` դատախազով, քննչականով, քաղաքական գործիչներով, ԱԺ-ով, մասնակցի դրան: Հենց իրավապահների` քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում են կրկին երկարացնում մոտ 6 ամիս բանտում գտնվող Սամվել Կարապետյանի կալանքը, որն ապօրինի քաղաքական հետապնդման ամենավառ դեպքն է` սովետական տարիներից ի վեր: Հենց դրա արդյունքում է երեկ բանկից մեծ չափերի գողություն կատարած անձն անարգել անցել Բագրատաշենի անցակետով: Այս համատարած անգործության եւ ապաշնորհության հետեւանքով են Բաքվում գտնվող մեր գերիները խոշտանգվում: Երեկ էլ տեղեկացանք, որ Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը խիստ վատացել է, իսկ մեր խորհրդարանում դատապարտում են ոչ թե Բաքվի ռեժիմին, այլ՝ 2008-ի ՀՀ իշխանություններին: Դեռ 2018-ին էր պարզ, որ հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանելու այս տենդը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու:
Քաղաքականություն
Վճռական ՈՉ ասենք
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից․...
«Մենք եկել էինք, հրավիրվել էինք, որպեսզի առերեսումը շարունակվեր, սակայն մեր իրավական համակարգը չի դա...
×
❮
❯