Հասարակություն

Մարզպետն ու վարչության պետը թիրախավորել են ԲԿ-ի տնօրեններին

Մարզպետն ու վարչության պետը թիրախավորել են ԲԿ-ի տնօրեններին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը արշավանք է սկսել մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բժշկական կենտրոնների տնօրենների դեմ: Նա եւ վաճառքի խորհրդատու Անի Չիլինգարյանը, ով չունենալով բժշկական կրթություն, մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, որոշել են  աշխատանքից ազատել մարզի բժշկական կենտրոնների տնօրեններին, եւ այդ պաշտոնները համալրել իրենց կադրերով: 

Այսպես՝  վերջերս մարզպետի որոշմամբ Հրազդանի ԲԿ-ի նախկին տնօրեն Լիլիա Կարապետյանը ազատվել  է աշխատանքից, տնօրենի պաշտոնակատար է նշանակվել ՀՀ Ոստիկանության բուժծառայության պետ, գնդապետ՝ Արմեն Հախվերդյանը:  

Երեկ Կոտայքի մարզպետը եւ առողջապահության վարչության ժ/պ՝ Անի Չիլինգարյանը խորհրդակցություն են անցկացնում Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ-ում:

Նախքան խորհրդակություն սկսելը մարզպետը ասել է, ովքեր ինչ-որ կերպ կներքաշվեն ապօրինի դրամաշրջանառության մեջ և բժշկական կենտրոն այցելող քաղաքացիների նկատմամբ կդրսևորեն անբարեխիղճ վերաբերմունք, կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Մեզ հասած տեղեկություններով՝ Աբովյանի ԲԿ-ի տնօրեն Վարդան Մանուկյանին մարզպետը եւս կազատի աշխատանքից, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշնակվի ուռոլոգ՝ Վահագն Կիրակոսյանը, ով այժմ Հրազդանի ԲԿ-ի փոխտնօրենն է: Կիրակոսյանը մի քանի ամիս է, ինչ աշխատում է Հրազդանի ԲԿ-ում, սակայն հասցրել է կոնֆլիկտի մեջ մտնել ԲԿ-ի բժիշկներ հետ:  

Կիրակոսյանին հարցրինք՝ ճիշտ է արդյո՞ք մեր տեղեկությունը, որ կնշանակվեք Աբովյանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում».-ասաց Կիրակոսյանը:

Եղվարդի ԲԿ-ի նախկին տնօրեն՝ Արմեն Նազարյանի պայմանագրի ժամկետը լրանում է, մրցույթ չի հայտարարվում: Անի Չիլինգարյանը Եղվարդի ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար հարմար թեկնածու է գտնում՝ Կարեն Վարդանյանը, ում մոտ Չիլինգարյանը «Հոսպիտալ մենեջմենթ» ծրագրով վերապատրաստման դասընթացներ է անցել:  Կարեն Վարդանյանը 2018թ-ի նոյեմբերին ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է եղել, նախկինում աշխատել է «Աստղիկ» ԲԿ-ում: 

Փորձեցինք  Կարեն Վարդանյանից իմանալ պաշտոնին նշանակվել է, քանի որ առողջապահության վարչության պետին դասավանդե՞լ է, սակայն վերջինս չցանկացավ մեր հարցերին պատասխանել.  ««Հոսպիտալ մենեջմենթ» ծրագրով դասավանդել եմ տնտեսագիտական համալսարանում, ունեցել ենք տարբեր շահառուներ, ես անուն առ անուն  չգիտեմ շահառուների անուները, ինչի՞ եք, հենց այդ մեկին առանձնացնում, եթե ուզում եք հարցի պատասխան իմանալ, դիմե՛ք Անի Չիլինգարյանին»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image