Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանի գործը պատգամավորական մանդատը ստանալուց ժամեր առաջ ուղարկվեց դատարան։
Ինչո՞ւ գործը Քննչականից դատարան հասավ հենց երեկ, երբ Ղազինյանն արդեն լինելու էր պատգամավորի կարգավիճակում։ Նրա փաստաբան Արամ Վարդևանյանի հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց՝ կայծակնային ավարտը միտումնավոր է, որ ընդդիմադիր ուժի պատգամավորին շարունակեն բանտում պահել։
Ղազինյանը մեկ ամիս առաջ կալանավորվեց ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։ Փաստաբան Վարդևանյանի մեկնաբանմամբ, եթե գործը նախաքննության փուլում լիներ, ապա Ղազինյանը պատգամավորի կարգավիճակ ստանալուց անմիջապես հետո պետք է ազատ արձակվեր, իսկ դատարան ուղարկելը նշանակում է, որ գործը միտումնավոր ձգձգում են։
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ Դավիթ Ղազինյանի եւ եւս 7 անձի գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լեւոն Պետրոսյանին։ Վերջինս հանրությանը հայտնի դարձավ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործ քննությամբ․ նա ամիսներ շարունակ բանտում էր պահում մի շարք առողջական հիվանդություններ ունեցող ՂուկասյանիՆ, ապա միայն վերջերս, երբ գործով բոլոր 16 վկաները հայցաքննված էին, դատավորը նրա նկատմամբ ընտրված բանտային կալանքը փոխեց տնային կալանքով։
Քաղաքականություն
Դավիթ Ղազինյանի գործը քննելու է Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահող դատավորը
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯